Պետական գնումների ոլորտի հսկողության համար մեկ ՀԿ է ընտրվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները ամենակոռուպցիոն ոլորտներից մեկի՝ պետական գնումների գործընթացի նկատմամբ հանրային հսկողություն իրականացնելու նպատակով՝ հարյուրավոր ՀԿ-ներից եւ ԶԼՄ-ներց ընտրել են մեկ ՀԿ։ Մեր տեղեկություններով՝ նրանց է միացել նաեւ Դանիել Իոաննիսյանի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն` ընդհանուր ութ անձով։
Հիրավի, կնախանձեին ՔՊ-ին բոլշեւիկները նման միատարր կառավարման համակարգ ձեւավորելու հարցում, ում օրոք գոնե ֆորմալ առումով գոյություն ունեին Народный контроль կամ ОБХСС կառույցները։
Հ.Գ. Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած՝ «Հաշվեքննիչ պալատի բնորոշմամբ 67 միլիարդ դրամի, 362 մրցույթի ոչ թափանցիկ ծախսումների» փաստի առնչությամբ իշխանությունները առ այսօր, զբաղված լինելով հեծանիվ քշելով, ոչինչ չեն մեկնաբանում:
Մեզ հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը հաստատեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն միացել է պետական գնումների գործընթացի վերահսկմանը.
«Պետական գնումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը հենց մեր առաջարկությամբ է կառավարությունն ընդունել, մենք ենք առաջարկել, որ հավատարմագրում իրականացվի:
Դիմումը երկու շաբաթ առաջ ենք ուղարկել, որպեսզի մենք եւս միանանք պետական գնումների գործընթացի վերահսկողությանը:
Մեր կողմից առաջարկած կարգի համաձայն՝ ցանկացած լրատվամիջոց եւ հասարակական կազմակերպություն կարող է հավատարմագրվել ֆինանսների նախարարությունում եւ գնումների ոլորտում, բոլոր հանձնում եւ ընդունումների նկատմամբ վերահսկողության իրավունք ատանալ, պետական միջոցներով կառուցվող շինությունների շինհրապարակ այցելել:
Հավատարմագրումը բաց է, ինչպես «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է միացել, նույն կերպ էլ «Ժողովուրդ» օրաթերթը կարող է միանալ:
Այն ժամանակ հավատարմագրման կարգը շատ բարդ էր, հիմա մենք ֆինանսների նախարարության հետ այն հեշտացրել ենք: Այժմ ցանկացած լրատվամիջոց կամ ՀԿ կարող է միանալ գնումների ցործընթացի վերահսկողությանը»,- նշեց Իոաննիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը, իհարե, կմիանա վերահսկողական գործընթացներին՝ բացահայտելու նորօրյա իրական թալանչիներին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս
Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները