Լիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ին․ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ հարկային վնասով աշխատող կազմակերպությունը հպարտ քաղաքացունն է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Լիդիանը ՀՀ-ին «նվիրել» է վիթխարի վնաս։
Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հունվարին երջանկություն պարգեւեց ՀՀ ժողովրդին՝ հայտարարելով, որ Ամուլսարի հանքի շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությանն է նվիրել բաժնետոմսերի 12.5 տոկոսը, եւ որ դրանք իրենցը` կառավարությանը չեն, այլ ՀՀ հպարտ քաղաքացունն ու ժողովրդինն են։
Ստացվում է, որ մենք, բոլորովին անտեղյակ, ստանում ենք «նվեր» մի կազմակերպության բաժնետոմսեր, որը 2023 թվականի պաշտոնական արդյունքներով՝ հարկային վնասի մեծությամբ 11-րդն է, ինչն աննախադեպ բացասական ցուցանիշ է։
Թե ինչ կասեր նման «նվեր» ստանալիս նախկին կառավարության հասցեին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, թողնում ենք ընթերցողի երեւակայությանը, սակայն փաստ է, որ գեղեցիկ եւ շքեղ բառերի տակ այլ բան է թաքնված»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։