Ո՞վ է Բագրատ Սրբազանին հունից հանող աղջիկը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում՝ Տաթև վանքի բակում Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը, պարզվում է, Արցախի նախկին զինդատախազ Հովհաննես Լալայանի դուստրն է՝ Հասմիկ Լալայանը։ Հայրը ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ժամանակ եղել է զինդատախազ, այժմ էլ Բաբայանի հետ ջերմ հարաբերություններ ունեն: Թերևս սրանով էր պայմանավորված, որ նա սրբազանին հարց ուղղելիս վկայակոչեց Բաբայանին, թե չլսեցին նրան, և եղավ այն, ինչ եղավ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հասմիկը նախկինում ՔՊ-ական է եղել, ներկայում էլ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կուսակիցն է, բնակվում է Ավան-Առինջում: Նրան ճանաչողներն ասում են, որ բավականին ինտրիգային անձնավորություն է, երբեմն հայտնվում է աղմկոտ պատմությունների կիզակետում։ Ոստիկանության Ավանի բաժնում նրան բոլորը գիտեն, պարբերաբար առնչվում է նրանց հետ, անհաշտ է անգամ ընտանեկան, ընկերական, հարևանների հետ հարաբերություններում։
Հիշեցնենք, որ Տաթևում մոտենալով սրբազանին՝ նա պնդում էր, որ պատասխանի իր հարցերին, և պարբերաբար նյարդային ընդհատում ու հակադրվում էր զրուցակցին, միևնույն ժամանակ վստահեցնելով, որ ինքը սադրիչ չէ, ոչ էլ իշխանությունների կողմից է ուղարկված, ընդամենը ուխտավոր է և հարցեր ունի սրբազանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg