Կվերանայվի ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը. նախագիծ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2020 թ.-ի դեկտեմբերի 24-ի N 2144-Ն որոշման մեջ: Նշվում է, որ ներկայումս գործող որոշմամբ հաստատված ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկում առկա են մի շարք դեղեր, որոնք Հայաստանում պետական գրանցում չունեն կամ կիրառությունից դուրս են եկել, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել վերանայել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը և ժամանակացույցը: Գործող որոշմամբ հաստատված ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը հաստատվել է 2020 թ.-ին:
Հաջորդ տարիների ընթացքում բազմաթիվ դեղերի պետական գրանցումը Հայաստանում ավարտվել է, բացի դա, կապված այլ երկրներում արտակարգ ու ռազմական դրություններով (ՌուսաստանՈւկրանիա), խնդիր է առաջացել որոշ դեղերի Հայաստանում գրանցման կամ մեր երկրում գրանցված տարբերակի ներմուծման հետ: Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Covid-19 համավարակով պայմանավորված բազմաթիվ դեղագործական կազմակերպություններում առկա են հումքի, ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային դեֆիցիտ, լոգիստիկ խնդիրներ: Ինչպես նաև առկա են տնտեսվարող կազմակերպություններում ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերի և ժամանակացույցի խնդիրներ:
Նախագծի նպատակն է հաստատել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կարգավորել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերը և ժամանակացույցը: Նախարարությունը մշակել է ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների նոր անվանացանկ:
Նախկին 47 անվանում դեղի և 51 անվանում բժշկական նշանակության գույքի փոխարեն նախագծով առաջարկվում է 68 անվանում դեղ և 58 անվանում բժշկական նշանակության գույք: Նոր անվանացանկը մշակվել է նեղ մասնագետների հետ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի ժամանակ առաջացած կարիքները: Ցանկում ներառվել են Հայաստանում պետական գրանցում ունեցող դեղեր»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս
Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները