Աշխատանքային ա՞յց, թե՞ ֆուտբոլ դիտելու ուղևորություն
«Հրապարակը» գրում է. Թեպետ ընդամենը ապրիլի վերջին էր խորհրդարանից պատվիրակություն գործուղվել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, սակայն օրերս մի խումբ ՔՊ-ականներ կրկին աշխատանքային քառօրյա այցով մեկնել են Բեռլին։ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից տեղեկանում ենք, որ հունիսի 24-28-ը Բեռլին են գործուղվել Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդամներ Ռուստամ Բաքոյանը, Բաբկեն Թունյանը, Միքայել Թումասյանը, Հռիփսիմե Հունանյանը, ինչպես նաեւ՝ աշխատակազմից մեկ անձ։ Թե ինչ աշխատանքային այց է, խորհրդարանի ղեկավարի ստորագրած կարգադրության մեջ չի նշվում։
Ինչպես հայտնի է՝ այս օրերին Գերմանիայում ընթանում են ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը, եւ կասկած չկա, որ իշխանականների՝ Գերմանիայի նկատմամբ հանկարծահաս հետաքրքրությունն էլ ֆուտբոլով է պայմանավորված: Ինչպես մեկ շաբաթ առաջ աշխատանքային այցով Գերմանիա մեկնած կրթության նախարարի եւ ԱԺ համանուն հանձնաժողովի ղեկավար Սիսակ Գաբրիելյանի հետաքրքրությունը, որոնք գեղեցիկ լուսանկարներ էին հրապարակել մարզադաշտից՝ ֆուտբոլ դիտելիս։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg