Փաշինյանը կադրային փոփոխություններ կանի․ ովքեր են լինելու «մատաղացու գառները»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանքավանում շաբաթ օրը տեղի ունեցած ՔՊ քաղաքական ժողովից հետո բարձրաստիճան ՔՊ-ականների անդորրը խախտվել է։ Նիկոլ Փաշինյանը ժողովի ժամանակ ունեցած ելույթում ասել է, որ մինչեւ 2026-ը՝ մինչեւ համապետական ընտրությունները, կադրային փոփոխություններ է անելու, որովհետեւ թիմում կան մարդիկ, որոնց Հայաստանի հպարտ քաղաքացիները, մեղմ ասած, տանել չեն կարողանում։ Դա ասել է ուժեղ թիմ ունենալու համատեքստում, շեշտել, որ այդ ընտրություններին ամեն գնով պետք է 50+1 ձայն ստանանք։ Նա, բնականաբար, անուններ չի հնչեցրել՝ թիմում մեծ լարվածություն մտցնելով։ Ներկաները միմյանց են նայել, փորձել գուշակել, թե ում նկատի ունի «շեֆը», ովքեր են լինելու մատաղացու գառները։
Իշխանական թիմում մի քանի օր է՝ խոսում են, որ անակնկալներով լեցուն 2 տարի է իրենց սպասվում։ Հանուն իշխանության վերարտադրության եւ ՔՊ-ի նկատմամբ վստահության բարձրացման, Փաշինյանը նոր քայլեր է մտածելու, դրանցից ամենաաշխատողն արյան ծարավ ամբոխին զոհեր մատուցելն է, իսկ, որպես կանոն, «զոհաբերում» են ամենանվիրվածներին»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg