Եթե ցուցարարները գնում են բախման, որ պատնեշն անցնեն, բա ոստիկանությունն ի՞նչ անի. Գալջյանը՝ նռնակների կիրառման մասին
Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձավ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախմանը, որի հետեւանքով շուրջ 100 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց:
«Ոստիկանական պատը կանգնած էր Դեմիրճյան փողոցի վրա եւ մի քանի օր այդ դիրքում կանգնած էր, ցուցարարներն էլ Բաղրամյան պողոտայի վրա էին: Հետո ցուցարարները հայտնվում են Դեմիրճյան փողոցի վրա: Այսինքն ստացվում է, որ ոստիկանությունը շարժ չի արել, իսկ ցուցարարները եկել են դեպի ոստիկանություն եւ ուզեցել են մտնել Ազգային ժողովի շենք: Ոստիկանությունն էլ պետք է միջոցներ ձեռնարկի պետական պահպանության շենքը պաշտպանելու համար: Այդ ընթացքում, բնականաբար, բախում է առաջանում եւ լրագրողներն էլ, որպեսզի մաքսիմալ լավ լուսաբանեն, այդ բախմանը մոտիկ են լինում, հետեւաբար, մեծ է հավանականությունը, որ թե ոստիկաններից, թե ցուցարարներից, թե լրագրողներից կարող են լինել մարդիկ, որոնք վնասվածքներ կստանան»,-ասաց նա:
Հարցին՝ իրավաչա՞փ է համարում լուսաձայնային նռնակների կիրառումը, ՔՊ-ականը պատասխանեց. «Դե եթե ցուցարարները գնում են բախման, որ ոստիկանական պատնեշն անցնեն, կներեք, բա ոստիկանությունն ի՞նչ անի»:
Զուգահեռ անցկացնելով 2018-ի հեղափոխության հետ, Գալջյանն ասաց. «2018-ին երբ մենք Բաղրամյան պողոտայով գնում էինք առաջ, մենք կանխատեսում էինք, որ ոստիկանությունը միջոց է ձեռնարկել եւ չէինք զարմանում դրանից:
Քաղաքական գործունեության մեջ դու պետք է հաշվարկ անես: եթե դու ուզում ես իշխանափոխություն կամ հեղափոխություն, դու պետք է հաշվարկես, որ խոչընդոտներ ունենալու ես քո առաջ: Ոստիկանությունը պահպանելու է պետական պահպանության ենթակա շենքերը»:
Դիտարկմանը, որ իրավապաշտպաններն ասում են, որ կան նաեւ այլ միջոցներ՝ ջրցան, արցունքաբեր գազ, բայց ոչ լուսաձայնային նռնակներ, նա արձագանքեց. «Ես չեմ ուզում գնահատական տալ՝ տեղին էր, թե ոչ, որովհետեւ տեղում չեմ եղել, բայց երբեմն իրավիճակը կարող է հասնել այնտեղ, որ ոստիկանությունը ստիպված լինի որոշակի կոշտ միջոցներ ձեռնարկել: Դա կախված է տվյալ իրավիճակից»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg