Նոր մանրամասներ՝ Երևանում կրակոցներով դետեկտիվ ժանրի հետապնդումից. պարզվել է հետապնդվողի ինքնությունը
Հունիսի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները պարզել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Արին Բերդի փողոցում չէր ենթարկվել պարեկների օրինական «կանգառ» հրամանին, դիմել էր փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային, ապա մոտ 5 կմ պարեկների կողմից հետապնդվելուց հետո Մանթաշյան 41 հասցեի դիմաց բախվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com-ը:
Իրավապահները պարզել են, որ «Nissan»-ը վարել է Երևանի բնակիչ 23-ամյա Էմիլ Մարկոսյանը, ով նախ բերման էր ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից նրան այնուհետև տեղափոխել էին ոստիկանության Էրեբունու բաժին, իսկ այնտեղից էլ նրան ներկայացրել էին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է:
Երեկ՝ Արին Բերդի և Մանթաշյան փողոցներում իրականացվել է դեպքի վայրի զննություն: Դեպքի վայրում լրացուցիչ զննության արդյունքում իրավապահները հայտնաբերել էին 3-րդ կրակված պարկուճը:
Քննիչի հանձնարարականով՝ վթարված «Nissan»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկը կասկածանքով Արին Բերդի փողոցում փորձել էր կանգնեցնել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չէր ենթարկվել պարեկի օրինական կանգառ հրահանգին, դիմել էր փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային։
Պարեկները, տեսնելով որ նա չի ենթարկվում և դիմել է փախուստի, հետապնդել էին մինչև Մանթաշյան փողոց, որտեղ 41 շենքի մոտ «Nissan Teana»-ն բախվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենային։
Հետապնդման ընթացքում պարեկի կողմից կրակոց էր արձակվել «Nissan Teana»-ի առջևի ձախ անվադողի վրա, իսկ երբ «Nissan»-ը բախվել էր պարեկային ավտոմեքենային ավտոմեքենայի, անվտանգության բարձիկը բացվել էր, ինչի պատճառով էլ 1 կամ 2 պարեկ տեղափոխվել էին հիվանդանոց։
Արին Բերդի փողոցում էլ հայտնաբերվել էր կրակված 2 պարկուճ։
Արդեն Մանթաշյան փողոցում պարեկների հաջողվել էր վնասազերծել «Nissan»-ի վարորդին ու տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։
Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 61 խումբը տեղում օգնություն էր ցուցաբերել նաև վթարված «Opel»-ի վարորդին։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վիրավորներին, մինչև շտապօգնության ժամանումը, տեղում օգնություն են ցուցաբերել Մանթաշյան 41 հասցեում գործող խմորեղենի արտադրամասի աշխատակիցները։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg