Հանքավանից վերադառնալուն պես ՔՊ-ականները «լծվելու են» խորհրդարանական աշխատանքներին․ արտահերթ նիստեր կլինեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայրենի իշխանությունների համար ամառը թեժ աշխատանքային մթնոլորտում է անցնում: «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ այսօր Հանքավանում տեղի է ունենալու իշխող կուսակցության քաղաքական ժողովը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանքավանից վերադառնալուն պես՝ ՔՊ-ականները «լծվելու են» խորհրդարանական աշխատանքներին: Իշխանական պատգամավորները մտադիր են հուլիսի հենց սկզբին արտահերթ նիստեր նախաձեռնել, ընդ որում՝ ոչ թե մեկ նիստ, այլ նստաշրջան:Մինչ այդ նիստեր կանեն նաեւ գլխադասային հանձնաժողովները:
Հաջորդ շաբաթ՝ հունիսի 25-ին, արտահերթ նիստ է անելու նաեւ ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը:
Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը դեռ մտադիր չէ ՔՊ-ականներին արձակուրդ տալու ու աշխատանքային թեժ անցուդարձի մեջ է պահում իր թիմակիցներին, հավանաբար, ցույց տալու համար, որ չնայած ամռան հանգստի շրջանին ու արձակուրդային տրամադրություններին` նրանք աշխատում են:»
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg