ԱԱԾ-ն լծվել է ընդդիմադիր շարքերը պառակտելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը թեպետ թեւակոխել է պասիվ փուլ, ինչպես նախաձեռնողներն են ասում՝ վերակազմակերպման փուլ, սակայն իշխանություններին հանգիստ չի տալիս այս «մարած» շարժումը։ Փաշինյանի գրպանային ԱԱԾ-ն վերջին օրերին ակտիվորեն լծվել է ընդդիմադիր շարքերը պառակտելու, միմյանց իրար դեմ հանելու գործին: Իշխանական կայքերի ու ֆեյքերի միջոցով հրապարակ են նետում ապօրինի արված գաղտնալսումներ եւ փորձում ընդդիմության ներքին զրույցներով պառակտել ընդդիմադիր ուժերին։
Դիցուք, ՀՅԴ ԳՄ անդամ, այժմ կալանավորված Գերասիմ Վարդանյանի հեռախոսազրույցն ինչ-որ մեկի հետ, որում նա վիրավորական արտահայտություններ է անում Բագրատ սրբազանի, Սերժ Սարգսյանի, ընդդիմության այլ ներկայացուցիչների հասցեին, այդ նպատակն ունի։ ԱԱԾ-ի պառակտիչ գործողությունները, մեր տեղեկություններով, առաջիկայում շարունակվելու են: Ոմանց փորձելու են կոմպրոմատներով ու քրգործերով վախեցնել, մյուսներին` «վերբովկա անել»։
Շարժման ակունքներում կանգնած Սուրեն Պետրոսյանը, չնայած բազմիցս հերքել է իր «առեղծվածային անհետացման» արդյունքում իրեն «վերբովկա անելու» մասին լուրերը, սակայն դրանք համառորեն շարունակվում են` նորանոր մանրամասներ ի հայտ բերելով։ Ըստ դրանց, մինչեւ Երեւան գալը` Տավուշում, շարժման ակտիվը Պետրոսյանի մոտ «ժուչոկ» է նկատել, այդ օրվանից սկսել են չվստահել նրան»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg