Փաշինյանի խոստացած խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խոստացած Խաղաղության դարաշրջանն այդպես էլ չի գալիս ո՛չ Արցախն Ադրբեջանին հանձնելուց եւ 120 հազար մարդու տեղահան անելուց, ո՛չ էլ միակողմանի զիջումներից հետո։ Երեկ ՀՀ ԱԳՆ-ն սկանդալային հայտարարություն արեց, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա է ուզում սկսել եւ խաղաղության պայմանագրի կնքումը վիժեցնել։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր արել` կապված Ֆրանսիայի հետ զենքի ձեռքբերման պայմանագրի հետ, թե «Հայաստանի ղեկավարությունը կրելու է Հարավային Կովկասում իրավիճակի սրման եւ պատերազմի նոր օջախի առաջացման ողջ պատասխանատվությունը»։
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:
Հիշեցնենք, որ հիշյալ միջոցառումը նախատեսվում է այս տարվա նոյեմբերին, որին ողջ աշխարհից մի քանի տասնյակ երկիր է հրավիրված։ Իշխանական շրջանակներում չեն թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է եղել միակողմանի զիջումների գնալ՝ հուսալով, որ մինչեւ նոյեմբեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքի։ Իսկ հիմա այլեւս կասկած չունեն, որ Ադրբեջանը չի գնա այդ պայմանագրի ստորագրմանը, քանի դեռ չի ստացել իր բաղձալի «Զանգեզուրի միջանցքը», որին կփորձի տիրանալ նոյեմբերյան միջոցառումից հետո, որպեսզի այդ միջոցառումը չտապալվի։ Ի դեպ, COP 29-ը կարող էր Հայաստանում կայանալ, եթե Հայաստանը չհրաժարվեր իր հայտից` հօգուտ Ադրբեջանի»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg