Ռոնալդուի ընկերուհին դուստր է ունեցել (Լուսանկար)
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Ռոնալդուի ընկերուհի Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր է ունեցել նոյեմբերի 13-ին: Այդ մասին Պորտուգալիայի հավաքականի ավագը հայտնել է Ինստագրամում՝ տեղադրելով լուսանկար:
Նորածին աղջկան անվանակոչել են Ալանա Մարտինա:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 8-ին 32-ամյա Ռոնալդուն երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը նրանից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Ռոնալդուի 7-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:
Ջորջինիա Ռոդրիգեսն ու Ռոնալդուն հանդիպում են նախորդ տարվա նոյեմբերից, երբ նրանք ծանոթացել էին Փարիզում անցկացված Dolce & Gabbana-ի նորաձեւության երեկոյի ընթացքում:



















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից