Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Հայաստան

Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփյուռքը

Հայաստանը շատ մեծ Սփյուռք ունի, որը գնահատվում է յոթ միլիոն՝ Հայաստանի բնակչության ավելի քան կրկնակին։ Հայաստանի իրար հաջորդող իշխանություններն այս վիթխարի հարստության միայն չնչին մասն են ներգրավել ի շահ հայրենիքի: Սփյուռքը Հայաստանի ամենակարևոր աջակիցն է, սակայն այն անտեսվում է: Սա նման է մի սոված մարդու, որն անտեսում է իր մոտ եղած ադամանդներով լի պայուսակը։

Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի աջակցությունը ներգրավելու փոխարեն, ճիշտ հակառակն է արել՝ խոչընդոտներ ստեղծելով սփյուռքի մասնակցության համար Հայաստանի զարգացման գործում: Սփյուռքահայերը զրկված են ընտրություններում քվեարկելու իրավունքից և արգելված է նրանց կողմից բարձր պաշտոններ զբաղեցնելը: Նույնիսկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող, բայց արտերկրում ապրողներին չի թույլատրվում քվեարկել Հայաստանի դեսպանատներում կամ հյուպատոսություններում։

Հայաստանի ներկայիս իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի քանդի միակ կամուրջը, որ կար հայրենիքի և իր մեծ Սփյուռքի միջև՝ փակելով Սփյուռքի նախարարությունը: Փոխարենը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անխոհեմաբար «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար» նշանակեց ոչ պիտանի մի սփյուռքահայի՝ Զարեհ Սինանյանին։ Սինանյանը շրջում է ամբողջ աշխարհում Հայաստանի հարկատուների հաշվին՝ Փաշինյանի վարչակարգի համար քարոզչություն իրականացնելու նպատակով:

Մինչդեռ, թուրքական հզոր կառավարությունը, գիտակցելով իր սփյուռքի հետ սերտ հարաբերություններ ունենալու օգուտները, մեծ արշավ է սկսել՝ ամրապնդելու իր կապերը աշխարհի տարբեր երկրների թուրքերի հետ:

Թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Nordic Monitor կայքում հրապարակել է հոդված՝ «Թուրքիան ընդլայնում է իր սփյուռքի ներգրավվածությունը՝ արտերկրում քաղաքական նպատակների հասնելու համար» վերնագրով։ Նա կարևոր մանրամասներ է հայտնում իր սփյուռքի հետ Թուրքիայի մոտեցման մասին:

«Թուրքիայի կառավարությունը նախատեսում է ընդլայնել իր աջակցությունը սփյուռքի խմբերին արտերկրում, ինչպես ֆինանսական, այնպես էլ այլ միջոցներով, նպատակ ունենալով խթանել ավելի ամուր նվիրվածություն Թուրքիայի նկատմամբ, հաղթահարել իրավական և վարչական մարտահրավերները հյուրընկալող երկրներում, խրախուսել ակտիվ քաղաքական ներգրավվածություն և կապեր հաստատել ոչ թուրքական կրոնական համայնքների հետ», գրել է Բոզքուրտը։

Թուրքական կառավարության սփյուռքի գործակալությունը՝ «Արտասահմանյան թուրքերի և հարակից համայնքների նախագահությունը» (թուրքերեն՝ YTB), պատրաստել է 71 էջանոց պաշտոնական զեկույց՝ «Ռազմավարական ծրագիր 2024-2028 թվականների համար», որը մանրամասնորեն ներկայացնում է գործակալության հատուկ նպատակները, նրա տեսլականը, առաքելությունը և «սփյուռքի համայնքի մոտ յոթ միլիոն անդամների զորաշարժման ռազմավարությունը՝ թուրքական կառավարության քաղաքականությունն առաջ մղելու համար»:

YTB-ի նպատակն է «աջակցել Թուրքիայի հավակնություններին` դառնալու աշխարհի առաջատար տերություններից մեկը, մի տեսլական, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ձևակերպվել է որպես «Թուրքիայի դար»։

YTB-ն «քաղաքականության մի քանի գործողություններ է առաջարկել Էրդողանի կառավարությանը։ Այն կոչ է արել օգտագործել իր դիվանագիտական ազդեցությունը և հանրային դիվանագիտության գործիքները՝ ճնշում գործադրելու օտար երկրների վրա՝ վերացնելու սահմանափակումները թուրքական սփյուռքի խմբերի նկատմամբ։ Օտար երկրներում այլ մահմեդական կրոնական խմբերի հետ համագործակցությունը YTB-ի կողմից ներկայացվել է որպես ևս մեկ առաջարկ՝ թուրքական սփյուռքի նկատմամբ սահմանափակումները հաղթահարելու համար»:

YTB-ն տրամադրում է ֆինանսավորում, լոգիստիկ և տեխնիկական աջակցություն թուրքական սփյուռքի խմբերի գործունեության համար ամբողջ աշխարհում: YTB-ն վերջերս Անկարայում մասնակցել է Միջազգային դեմոկրատների միության (UID) կողմից կազմակերպված ծրագրին, կազմակերպություն, որը գործում է որպես արտաքին շահերի խումբ և ներկայացնում է Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (AKP) արտասահմանում։

YTB-ի զեկույցում նշվում են այն խմբերը, որոնք դեմ են թուրքական կառավարության քաղաքականությանը՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ»: «YTB-ն ասել է, որ այս ընդդիմադիր խմբերը խաթարում են թուրքական կառավարության հանրային դիվանագիտության ջանքերը, պառակտում են սերմանում սփյուռքում և քաղաքական ու անվտանգային ռիսկեր են ներկայացնում Էրդողանի կառավարության հետ համագործակցող խմբերի համար»:

YTB-ն հայտարարել է, որ թուրքական սփյուռքի ուսանողները, որոնք թուրքական կառավարությունից կրթաթոշակներ են ստանում Թուրքիայում սովորելու համար, «կդառնան կամավոր թուրք դեսպաններ»: YTB-ն նաև առաջարկել է, որ այս ուսանողները կապված լինեն «արտաքին առևտրով զբաղվող թուրքական ընկերությունների հետ», որպեսզի նրանք կարողանան «դառնալ տնտեսական դերակատարներ» իրենց բնակության երկրներում։

Առավել վտանգավոր է, որ «YTB-ն ակտիվորեն համագործակցում է թուրքական կառավարական այլ կառույցների, մասնավորապես թուրքական հետախուզական գործակալության՝ MIT-ի (Milli İstihbarat Teşkilatı) հետ և նաև ծառայում է որպես լրտեսական գործակալության հավաքագրման աղբյուր արտասահմանյան սփյուռքի համայնքներում: Սա ներառում է փոխանակման ուսանողներին, որոնք պետական կրթաթոշակներով սովորել են Թուրքիայում: Թուրքական դեսպանատներին հանձնարարված է բոլոր միջոցներով օգնել օտարերկրյա երկրներում YTB-ի աշխատանքին»։

YTB-ն նաև համագործակցում է «ոչ թուրքական խմբերի հետ, որոնք կոչվում են «հարակից համայնքներ», որոնք ներառում են համաշխարհային իսլամիստական ցանցերը, ինչպիսիք են «Մուսուլման եղբայրները» և «Հիզբ ութ-Թահրիր» ցանցերը, ի թիվս այլոց»:

Թուրքիայի կառավարությունը YTB-ին տրամադրել է 544.2 միլիոն դոլար ընդհանուր բյուջե 2024-28 թվականների համար՝ սկսած 61.5 միլիոն դոլարից 2024 թվականին, աճելով մինչև 83.5 միլիոն դոլար 2025 թվականին, 103.3 միլիոն դոլար 2026 թվականին, 133.5 միլիոն դոլար 2027 թվականին և 162.4 միլիոն դոլար 2028 թվականին:

YTB-ն ուշադիր հետևում է 170 երկրների պետական կրթաթոշակ ստացած 15 հազար օտարերկրյա ուսանողների գործունեությանը: Մայիսի 6-ի իր ելույթում նախագահ Էրդողանը բացահայտեց, որ կան նաև 340 հազար օտարերկրյա ուսանողներ 198 երկրներից։ «Բացի այդ, գործակալությունը [YTB] համակարգում է շփման/համագործակցության ջանքերն ավելի քան 150 հազար շրջանավարտների հետ, որոնք իրենց կրթությունը ստացել են Թուրքիայում: Էրդողանի կառավարությունը նաև ֆինանսավորում ու աջակցում է ոչ կառավարական կազմակերպություններին, որպեսզի լրացնեն YTB-ի գործունեությունը՝ 92․5 միլիոն դոլար բյուջեով: Այս ծրագրի հիմնական շահառուներից մեկը UID-ն է՝ նախագահ Էրդողանի երկար ձեռքն արտերկրում»։

Հայաստանի ղեկավարները կարող են արժեքավոր դասեր քաղել թուրքական կառավարության կողմից իր սփյուռքի հետ համագործակցությունից: Բայց, արդյոք Հայաստանում որևէ մեկը լսո՞ւմ է կամ մտահոգվո՞ւմ:

Հարութ Սասունյան

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի