Սենեգալը հրաժեշտ տվեց աշխարհի առաջնությանը
Սենեգալի հետ խաղում Բելգիայի հավաքականի 3։2 հաշվով հաղթանակը անհնար էր թվում խաղի հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ։ Եվրոպական թիմը զիջում էր սենեգալցիներին 0։2 հաշվով։
Բեկումնային պահն սկսվեց Ռոմելու Լուկակուի փոխարինման դուրս գալուց հետո։ Բելգիացիները կարողացան հավասարեցնել հաշիվը եւ խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Այստեղ էլ նրանց հաղթանակ բերեց Յուրի Տիլեմանսի իրացրած 11-մետրանոցը։
Սենեգալը, որի հաղթանակը խաղի հիմնական ժամանակում աներեր էր թվում` հրաժեշտ տվեց աշխարհի առաջնությանը։
Բելգիացիները 1/8 եզրափակիչում կհանդիպեն արդեն ԱՄՆ հավաքականի հետ։ Վերջինի հանդիպումը Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ պակաս կամային որակներ չէր պահանջում։ Այն ավարտվեց 2։0 հաշվով։
Ֆոլարին Բալոգուն, որը բացեց հաշվին առաջին խաղակեսում, երկրորդում հեռացվեց խաղադաշտից։ Ամերիկացիները 26 րոպե խաղացին 10 հոգով։ Այնուամենայնիվ, վերջին րոպեներին Մալիկ Թիլմանը տուգանային հարվածից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը` ապահովելով թիմի տեղը 1/8 եզրափակիչում։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»