Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
Լեհաստանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են Բելառուսի և Լեհաստանի քաղաքացիների, ովքեր կասկածվում են Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ։ Այդ մասին հուլիսի 2-ին հայտնել է Լեհաստանի անվտանգության ծառայությունների խոսնակ Յացեկ Դոբժինսկին։
Նրա խոսքով՝ Բելառուսի հետախուզության կողմից վարձված անձինք Վարշավայում մասնակցել են բելառուսական համայնքի կողմից կազմակերպված միջոցառումներին, որտեղ լուսանկարել և տեսագրել են մասնակիցներին։ «Հավաքված նյութերը՝ փոխանցված արևելյան սահմանով, օգտագործվել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ծառայությունների և ռեժիմի քարոզչության կողմից»,- գրել է նա X սոցիալական հարթակում։ Նշվում է, որ այս ձերբակալությունները կապված են ավելի լայն գործի հետ, որի շրջանակում արդեն անցյալ տարվա նոյեմբերին կալանավորվել էին երեք բելառուս և երկու ուկրաինացի քաղաքացի։
Դատարանի որոշմամբ՝ Բելառուսի 19-ամյա քաղաքացին կալանավորվել է երեք ամսով, իսկ Լեհաստանի 44-ամյա քաղաքացուն արգելվել է լքել երկիրը, նա գտնվում է ոստիկանության վերահսկողության տակ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Լեհաստանը բազմիցս մեղադրել է Բելառուսին և նրա դաշնակից Ռուսաստանին իր տարածքում լրտեսական գործողություններ իրականացնելու մեջ, ինչը երկու երկրներն էլ հերքում են։
Մեծ թվով բելառուս ընդդիմադիրներ ապաստան են գտել Լեհաստանում՝ հատկապես 2020 թվականի ընտրություններից հետո տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ճնշումից հետո։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով