Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհեր Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում TRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենք Կոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողները Ֆիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ) Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկըԲնապահպանական խախտումների մասին քանի նյութ է հանձնվել իրավապահներինԳեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում (տեսանյութեր) Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց ԿոմոյինԵրևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներինԱՄՆ դեմոկրատները մտադիր են օգտագործել իրենց լիազորությունները՝ Ուկրաինային աջակցությունն ընդլայնելուՎարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Աշխարհ

Օվկիանոսների տաքացման վտանգավոր ազդակը. գիտնականները խոսում են կլիմայական նոր իրողության մասին

Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնանում է առավելապես ցամաքային շոգերի, անտառային հրդեհների կամ ջրհեղեղների վրա, գիտնականներն ահազանգում են՝ ամենամեծ փոփոխությունները տեղի են ունենում օվկիանոսներում։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները գրում են, որ վերջին շաբաթներին համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը կրկին հասել է ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով նախորդ տարիների ցուցանիշները։ Ի՞նչ է նշանակում այս փոփոխությունը, ինչո՞ւ է այն անհանգստացնում գիտնականներին, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ամբողջ մոլորակի համար։

Համաշխարհային օվկիանոսը կրկին հայտնվել է կլիմայական քննարկումների կենտրոնում։ Եվրոպական «Կոպեռնիկուս» կլիմայական ծառայության վերջին տվյալները, որոնց հղում են անում Guardian-ը, AFP-ն և այլ միջազգային լրատվամիջոցներ, ցույց են տալիս, որ այս տարվա հունիսին օվկիանոսների մակերևութային միջին ջերմաստիճանը հասել է 20,85°C-ի՝ նախորդ հունիսյան ռեկորդը գերազանցելով 0,14°C-ով։ 1991–2020 թվականների միջին ցուցանիշից դա բարձր է մոտ 0,5°C-ով։ Գիտնականները նշում են, որ ռեկորդը գերազանցել է նույնիսկ 2023 և 2024 թվականների արդեն իսկ աննախադեպ բարձր ցուցանիշները։

Փորձագետները հիշեցնում են, որ օվկիանոսները պարզապես ջրային տարածքներ չեն։ Դրանք կլանում են մարդու գործունեության հետևանքով մթնոլորտում կուտակվող ավելորդ ջերմության ավելի քան 90 տոկոսը և այդպիսով որոշ ժամանակով մեղմում գլոբալ տաքացման ազդեցությունը։ Սակայն երբ հենց օվկիանոսներն են սկսում կուտակել չափազանց մեծ քանակությամբ ջերմություն, դրա հետևանքները զգացվում են ամբողջ աշխարհում՝ եղանակից մինչև կենսաբազմազանություն։

«Մենք կարող ենք մտնել իսկապես չուսումնասիրված տարածք, եթե այս միտումը շարունակվի։ Մենք դեռ ամբողջությամբ չենք հասկանում, թե որքան արագ կարձագանքի կլիմայական համակարգը նման ծայրահեղ պայմաններին, սակայն ակնհայտ է, որ յուրաքանչյուր նոր ռեկորդ մեծացնում է ռիսկերը մարդկանց և էկոհամակարգերի համար»։

Այսպես է իրավիճակը գնահատել եվրոպական «Կոպեռնիկուս» կլիմայական ծառայության տնօրեն Կառլո Բուոնտեմպոն։ Նրա խոսքերը մեջբերելով՝ Guardian-ը գրում է, որ նման փոփոխությունը կարող է նշանակել կլիմայական նոր և ավելի վտանգավոր փուլ։

Գիտնականների մտահոգությունը պայմանավորված է նաև նրանով, որ համաշխարհային օվկիանոսի տաքացումը համընկնում է Էլ Նինյո կլիմայական երևույթի նոր ակտիվացման հետ։ Այդ բնական գործընթացը սովորաբար բարձրացնում է Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածի ջերմաստիճանը, սակայն եթե այն սկսվում է արդեն իսկ գերտաքացած օվկիանոսների պայմաններում, ապա կարող է ավելի ուժեղացնել ծայրահեղ եղանակային երևույթները։ Եվրոպական միջնաժամկետ եղանակային կանխատեսումների կենտրոնի կլիմայական ռազմավարության ղեկավար Սամանթա Բերջեսինի հետևյալ գնահատականն է հրապարակել է AFP-ն․

«Ընդամենը օրերի հարց է, և մենք կարող ենք կրկին վերադառնալ օվկիանոսի մակերևույթի ռեկորդային ջերմաստիճանների։ Եթե այժմյան միտումները պահպանվեն, ապա առաջիկա շաբաթներին աշխարհի բազմաթիվ ծովային շրջաններում ջերմային անոմալիաները կարող են է՛լ ավելի խորանալ»։

Փորձագետներն ընդգծում են, որ տաքացող օվկիանոսները միայն ջերմաստիճանի ցուցանիշ չեն։ Ջերմաստիճանի ավելացումը մեծացնում է ավելի հզոր փոթորիկների, առատ տեղումների, ջրհեղեղների, ծովի մակարդակի բարձրացման, սառցադաշտերի արագ հալման և ծովային էկոհամակարգերի խաթարման վտանգը։ Առաջին հերթին տուժում են մարջանային խութերը, ձկնային պաշարները և ափամերձ բնակավայրերը, որոնց տնտեսությունը կախված է ծովից։ Conversation-ը և մի շարք միջազգային լրատվամիջոցներ հրապարակել են կլիմայագետ Դիլոն Ամայայի նախազգուշացումը։ Մեջբերում.

«Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանն արդեն մոտ է ռեկորդային արժեքներին, և Էլ Նինյոյի հարուցած ծովային ջերմային ալիքները կարող են բազմաթիվ զգայուն ձկնորսական շրջաններ հասցնել ճգնաժամաի»։

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ նույնիսկ համեմատաբար փոքր, բայց երկարատև տաքացումը կարող է հանգեցնել ծովային կենդանական պաշարների զգալի կրճատման։ Nature Ecology & Evolution ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ ծովի հատակի նույնիսկ 0,1 աստիճան տաքացումը մեկ տասնամյակի ընթացքում կարող է էապես նվազեցնել ձկնային կենսազանգվածը։ Guardian-ն այսպիսի դիտարկում է նաև առանձնացրել.

«Օվկիանոսները կլանում են Երկրի կլիմայական համակարգում կուտակվող ավելորդ ջերմության մոտ 90 տոկոսը։ Հենց այդ պատճառով դրանց ջերմաստիճանի նույնիսկ փոքր, բայց կայուն աճը գիտնականների համար համարվում է գլոբալ կլիմայական փոփոխությունների ամենակարևոր նախազգուշացնող ազդակներից մեկը»։

Ընդգծվում է, որ օվկիանոսների ջերմաստիճանը համարվում է գլոբալ կլիմայական փոփոխությունների ամենազգայուն և ամենահուսալի ցուցիչներից մեկը։ Այսպիսով, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները եզրահանգում են, որ միջազգային գիտական հանրության հիմնական ուղերձը հստակ է. օվկիանոսների հերթական ռեկորդային տաքացումը պարզապես վիճակագրական փաստ չէ։ Այն նախազգուշացում է, որ կլիմայական համակարգում տեղի ունեցող փոփոխություններն արագանում են, իսկ դրանց հետևանքներն ավելի ու ավելի են ազդելու մարդկանց առօրյայի, տնտեսության, պարենային անվտանգության և բնական միջավայրի վրա։ Գիտնականների համոզմամբ՝ առաջիկա ամիսները ցույց կտան՝ արդյոք աշխարհը կանգնած է հերթական ժամանակավոր ռեկորդի, թե արդեն նոր կլիմայական իրողության շեմին։

armradio.am