ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը թույլ չի տա այնպիսի իրավիճակ, երբ Պանամայի ջրանցքը գտնվի Չինաստանի վերահսկողության ներքո։ «Հիմա Չինաստանը փորձում է վերահսկողության տակ վերցնել Պանամայի ջրանցքը։ Մենք դա թույլ չենք տա», - ասել է նա՝ ելույթ ունենալով Հյուսիսային Դակոտա նահանգում։ Խոսելով ջրանցքի մասին՝ նախագահն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն այն «տվել է» Պանամային։ «Եվ նրանք մեծ գումարներ են վաստակել։ Ինչ հիմարություն է եղել », - ընդգծել է Թրամփը։
Թրամփը բազմիցս հայտարարել է Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը վերականգնելու մտադրության մասին։ Նա Չինաստանի առևտրային ներկայությունն այդ ռազմավարական ջրային ուղում համարել է սպառնալիք ԱՄՆ անվտանգության և առևտրային շահերի համար։
1914 թվականին շահագործման հանձնված ջրանցքը կառուցվել է Միացյալ Նահանգների կողմից և գտնվել է նրա վերահսկողության ներքո։ 1977 թվականին Տորիխոս-Կարտերի պայմանագրով սահմանվել է ջրանցքի փուլային փոխանցումը Պանամային, որն ավարտվեց 1999 թվականին։ Համաձայնագիրը նախատեսում է ջրանցքի չեզոք կարգավիճակը և դրա հասանելիությունը համաշխարհային առևտրի համար:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան