Բրյուսովի ռեկտորն ու պրոռեկտորը հրահանգել են ուսխորհրդի «հախից գալ»
Երբ մայիսի 10-ին Սրբազան շարժումը Բագրատ Սրբազանի հետ անցնում էր ԲՈւՀ-երով և կոչ անում ուսանողներին միանալ իրենց, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը հրահանգել էին փակել համալսարանի դռները, որպեսզի ուսանողները դուրս չգային համալսարանից։
Ավելին, ռեկտորն իր կաբինետի պատշգամբից լուսանկարել էր շարժմանը միացող ուսանողներին, իսկ հետո լուրեր տարածվեցին, որ մի քանի ուսանողի հարց դրվել է քննարկման՝ էթիկայի հանձնաժողովում։
Պարզվում է, որ ռեկտորի վրեժխնդրությունից անմասն չի մնացել Սրբազանին ընդառաջ դուրս եկած ու աջակցություն հայտնած բուհ-իուսանողական խորհուրդը։
168.am-ի տեղեկություններով՝ Դավիթ Գյուրջինյանն ու Դոնարա Ղազարյանը, օրեր առաջ մեկնելով գործուղման, հրահանգել են համալսարանը տարիներ շարունակ ավարտել չկարողացող ու այս տարի մի կերպ ավարտած և դեռ ուսանող (ում անուններն այս պահին լրատվամիջոցը դեռ չի հրապարակում) որոշ տղաների՝ «ուսխորհրդի հախից գալ մինչև իրենց վերադարձը», որից հետո էլ վերջիններս սկսել են ստորագրահավաք՝ ուսանողական խորհրդի լուծարման նպատակով։
Ի դեպ, տղաների աշխատանքը համակարգում է ԲՊՀ նորանշանակ պրոռեկտոր Գևորգ Հակոբյանը։ Համալսարանում, 168․am-ի տեղեկություններով, իսկական քաոս է տիրում, քանի որ ուսանողներից շատերն ահազանգում են, որ իրենց մոտենում են, հարցեր տալիս ուսանողական խորհրդի մասին, փորձում ստանալ ուսանողական խորհրդին վատաբանող տեղեկություն, քննական շրջանում մտնում են լսարանները ու ընդհատում դասապրոցեսը, քննության ընթացքը։
Ինչի՞ է ուզում հասած լինել ռեկտորն իր այս քայլերով․ ակնհայտ է՝ վախ սերմանել ուսանողության շրջանում։
Ավելորդ չէ հիշեցնել, որ Դավիթ Գյուրջինյանը երկար տարիներ հայոց լեզու է դասավանդել Գևորգյան հոգևոր ճեմարանում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg