Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս ոստիկանական զորքերին պարգեւավճար են փոխանցել՝ 100 հազարական դրամ։ Խոսքն այն ոստիկանների մասին է, որոնք այս օրերին ջանասիրաբար զբաղված են Նիկոլ Փաշինյանի աթոռը պահելու գործով եւ վայրագորեն ցրում են հակաիշխանական ցույցերը, բերման ենթարկում մարդկանց։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց․ «Ոստիկանության զորքերը պարգեւավճարներ չեն ստացել»։ Այլ պատասխան չէինք էլ ակնկալում, քանի որ դա չի եղել օրինական հրամանով, այլ հաշիվներին փոխանցել են գումար՝ շեշտելով, որ լավ ծառայության դիմաց է։
Ի դեպ, մեզ ասացին նաեւ, որ ՆԶ հրամանատար Հայկ Բաբայանի կինը` Հասմիկ Շահնազարյանը, մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած մեկ միլիոնանոց ընթրիքին: ՆԳ համակարգում ակտիվ խոսում են, որ ներքին զորքերի հրամանատարը բոլոր ֆրոնտներում անձնուրաց ծառայում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ ակնկալում է առաջիկայում գեներալի կոչում ստանալ եւ նշանակվի առաջիկայում ստեղծվելիք Ազգային գվարդիայի հրամանատար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը