«Էրատո» ջոկատի անդամ Արևիկ Պետրոսյանին են կասկածում դավաճանության մեջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան կրկին թիրախավորել է արցախցիներին եւ նրանց իրավունքներով, մասնավորապես վերադարձի հարցերով զբաղվող Վարդան Օսկանյանին: Գրում են, թե իրականում նախկին ԱԳ նախարարը ոչ այնքան արցախցիների վերադարձով է զբաղվում, որքան իշխանության դեմ պայքարի համակարգմամբ։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արցախի ԱԺ իշխող կուսակցության` «Ազատ հայրենիքի» պատգամավոր Արեւիկ Պետրոսյանին են կասկածում դավաճանության մեջ, որ նա կուսակցության աշխատանքային «չաթից» պատճեններ է տրամադրել իշխանական քարոզիչներին: Մասնավորապես, կուսակցության ներքին «չաթում» տեղեկացրել են, որ Արցախի հարցով հանձնախմբի հաշվետվությունից բացի, «այսօրվա հանդիպմանը» քննարկվել է նաեւ օրվա հրամայականը՝ սրբազանի առաջնորդած շարժման հարցը․ «Որոշում է կայացվել՝ Արցախի թեմի առաջնորդի կողմից կլինի հայտարարություն, կոչ` շարժմանը միանալու վերաբերյալ»:
Այս խոսակցությունն է փոխանցվել իշխանություններին, ինչն էլ հիմք է դարձել շահարկելու, որ Օսկանյանը հակաիշխանական ցույցեր է համակարգում։ Ի դեպ, արցախցիները խոսում են, որ Արեւիկ Պետրոսյանն այդ ամենն անշահախնդիր չի արել, այլ կոնկրետ վարձատրության դիմաց, քանի որ նա Աննա Հակոբյանի մտերիմներից է եւ 44-օրյա պատերազմի օրերին էլ անդամագրվել էր Փաշինյանի կնոջ «Էրատո» ջոկատին»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg