Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան
Ես ուզում եմ պաշտոնապես շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ ձեր փոխարեն բոլոր փողոցները փակել է։
Այս մասին, դիմելով Ազատության հրապարակի հարակից փողոցներում հավաքված քաղաքացիներին, ասաց Բագրատ Սրբազանը։
«Սա նշանակում է վախ, սա նշանակում է սեփական ժողովրդից օտարված լինել: Իրենք վախենում են հաշտությունից, բարիքից, ճշմարտությունից, որովհետև իրենց դավանած արժեքները ընդհանրապես կապ չունեն մեր ազգի, մեր ազգի նկարագրի հետ։
Մեր այս փոքրիկ քայլով տեսնում եք, թե ինչ է կատարվում պետական շրջանակում, սարսափած, գունատված, չգիտեմ՝ ներսում ինչ են խոսելու։ Այս պահի դրությամբ ես սա համարում եմ մեր ժողորդի առաջին փոքրիկ հաղթանակը, որը ցույց է տալիս, որ դուք ուժ ու գործոն եք։
Այսօր նաև շատ առանցքային օր է, որի մասին հետո կասեմ, սպասում ենք տեղեկությունների ու սա կլինի այս շարքի երկրորդը։
Յուրաքանչյուրդ կարող եք ազդել բոլոր այն գործընթացների վրա, որոնք մեզ տանելու են դեպի ճշմարտության հաղթանակ»,- ասաց Սրբազանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg