Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 42 տան մոտ ավտովթար է տեղի ունեցել, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կոտրել խողովակի երակթե հենասյուները ու առաջացել է գազի արտահոսք:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում 31-ամյա Վազգեն Ա.-ն «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Բախման հետևանքով փլուզվել է նաև բնակչի տան քարե պարսպի մի հատված, երկաթե դարպասը:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վիրավորների և վնասներ ստացած տան սեփականատիրոջ ինքնությունը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg