ՔՊ-ական պատգամավորները հայտնվել են երեք «քարի» արանքում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան էլ այս պահի իշխանության ներկայացուցիչները փորձում են արտաքուստ ցույց տալ, թե անվրդով են ու հանգիստ, իրականում, մեր տեղեկություններով, թե՛ պաշտոնյաների, թե՛ հատկապես պատգամավորների մեծ մասի շրջանում լուրջ տագնապ ու ներքին խռովք կա: Ու դա չի հաղթահարվում՝ չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ իր պատգամավորներին «հանգստացնող» մեսիջներ է ուղարկում:
Ավելին, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկա պահին Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության մոտ տասը պատգամավոր նեղ շրջանակներում դժգոհել է, թե մեծ ճնշումների տակ են իրենց բարեկամների, հարազատների ու ընկերների կողմից, որոնք կոչ են անում դեմ չգնալ ժողովրդական պահանջին ու, հանուն երկրի փրկության, աջակցել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի գործընթացին: Այդ պատգամավորները նշել են, թե հիմա երեք «քարի» արանքում են. մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն է՝ իր սպառնալիքներով և «դոսյեներով», մյուս կողմից՝ բարեկամները, հարազատները, ընկերները, վերջապես մյուս կողմից՝ համաժողովրդական պահանջը:
Չհաշված, իհարկե, ներկա կարգավիճակն ու ֆինանսական հնարավորությունները կորցնելու հեռանկարը: Տարբեր տեղեկություններով, 4-5 (որոշ աղբյուրներ ավելի մեծ թիվ են նշում) քպական պատգամավոր «չերեզներով» ակնարկել է, որ սկզբունքորեն դեմ չէ «սուրճ խմելու», եթե սկզբնական փուլում նրանց անունները գաղտնի պահվեն մինչ այն պահը, երբ համապատասխան քանակի պատգամավորներ «սուրճ խմած կլինեն»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փ...
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Խցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներ
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...