Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից, ավելի կոնկետ՝ այս օրերին Հայ առաքելական եկեղեցու և սկսված շարժման դեմ հակաքարոզչության մակարդակից և արդյունքներից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանգստյան օրերին նա նույնիսկ «պատերով է տվել» իր տեղեկատվական բլոկի պատասխանատուներին: Բանն այն է, հակաքարոզչությունը ապարդյուն է անցնում, չնայած այն բանին, որ ահռելի քանակությամբ նոր ֆեյք էջեր են բացել ու լցրել սոցցանցեր, զգալի ռեսուրսներ են ներդրվում: Իսկ ինչո՞ւ է անարդյունավետ: Փորձագետների համոզմամբ, կա մի քանի պատճառ: Նախ՝ ապաշնորհությունը, ապա՝ նույնիսկ այս իշխանությունների համար ստի դոզայի չափազանց անհավատալիությունն ու պարզունակությունը, ինչը, ըստ շատ մասնագետների, պարզապես ողորմելի տպավորություն է թողնում:
Փաշինյանի «փիարչիների» շրջանառած մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ սոսկ ծիծաղ են շարժում, ու ոչ մի մեղադրանք չի «կպնում» Բագրատ Սրբազանին, նրա գլխավորած շարժման մասնակիցներին, եկեղեցուն ընդհանրապես: Երկրորդ՝ փաշինյանական սատելիտները, այսինքն՝ մերձիշխանական շրջանակները, նաև հենց «փիարչիները» չեն կարողանում թաքցնել իրենց անհանգստությունն ու տագնապը, որն արտահայտվում է հիստերիկ, իբր հեգնական արձագանքներով: Սա մեխանիկորեն տարածվում է նաև քպական «շարքերի» վրա, որքան էլ, մեր տեղեկություններով, Փաշինյանը ներքին կարգով մեսիջներ է ուղարկում յուրայիններին, թե «ամեն ինչ կարգին է»:
Ի լրումն, փողոցով իշխանության եկածները... «փողոցով իշխանափոխության» դեմ են խոսում, ինչն առնվազն հեգնական արձագանքներից ավելին չի հարուցում սոցցանցերում: Ըստ այդմ, չի բացառվում, որ տեսնելով՝ «թիմը» գործ չի անում կամ, մեղմ ասած, լավ չի աշխատում, Փաշինյանը փորձելու է իր ձեռքը վերցնել ընթացքը: Հնարավոր է՝ հենց դրա համար էլ նա այսօր հերթական ասուլիսն է կազմակերպում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg