Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Հայաստանում նորածիններին 2023 թվականին առավել հաճախ կոչել են Նարե և Դավիթ: Նորածիններին տրվող ամենատարածված անունների առումով վերջին տվյալներն է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Անցյալ տարի Հայաստանում ծնվել է 17 հազար 370 աղջիկ և 19 հազար 220 տղա: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ծնողներն առավել հաճախ տվել են Նարե (758), Արփի (617), Մարիա (528), Լյուսի (400), Մանե (372), Եվա (370), Մարի (369), Լուսե (361), Անգելինա (327) և Աննա (322) անունները:
Տղաների շրջանում առավել տարածված են Դավիթ (1268), Նարեկ (913), Հայկ (610), Մարկ (575), Տիգրան (568), Միքայել (523), Արեգ (518), Մոնթե (518), Ռոբերտ (492) և Լեո (455) անունները:
2023-ին Հայաստանում շատացել են Սարգսյան ազգանվամբ երեխաները: Ծնվել է այդ ազգանվամբ 497 աղջիկ և 575 տղա: Աղջիկներից առաջին եռյակում են Խաչատրյանները (488) և Հարությունյանները (487), տղաներից՝ Հարությունյանները (566) և Գրիգորյանները (519):


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg