Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, որը համազգային բնույթ է ստանում, մեր տեղեկություններով, լրջորեն անհանգստացրել է իշխանություններին։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին իշխանությունները գրեթե 24-ժամյա ռեժիմով լուրջ հաշվարկների մեջ են, թե առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ շարժումը, հատկապես մայիսի 8-ի երեկոյան և 9-ին ի՞նչ քանակի մասնակիցներ կլինեն, որքանո՞վ կաշխատի «ձնագնդի էֆեկտը» և այլն։
Ավելին, նրանք շատ լավ հասկանում են, որ ցանկացած պահի փողոցում կարող են տեղի ունենալ շրջադարձային իրադարձություններ, ինչի արդյունքում պարզապես կկորցնեն իշխանությունը, ուստի, փորձում են մոբիլիզացնել հնարավոր բոլոր մեթոդներն ու վարչական ռեսուրսը՝ կանխելու այդ զարգացումները։ Թերթի աղբյուրը հայտնում է, որ, ի թիվս այլ նախապատրաստական աշխատանքների, մասնավորաբար ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է ուղարկել բոլոր դպրոցների տնօրեններին և հանձնարարել, որ հնարավոր բոլոր տարբերակներով կանխեն աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին։ Ընդ որում՝ անկախ նրանից՝ դասի ժամ կլինի, թե դասերից հետո կամ հանգստյան օրերին:
Մեր տեղեկություններով, այս օրերին հատկապես Երևանի մի շարք դպրոցների տնօրեններից բարձր դասարանցիների թվերն են ճշտում, որպեսզի կարողանան լիարժեք վերահսկողություն հաստատել՝ ովքեր են եկել դպրոց, ովքեր են բացակա, ինչ պատճառով և այլն: Ի դեպ, առանձին ուշադրության տակ են նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսուցիչները, որոնց հետ կապված՝ տնօրեններին հորդորել են առանձնազրույցներ ունենալ և փորձել համոզել՝ հեռու մնալ և չմասնակցել Երևանում սպասվող գործընթացներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը