Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականների համար շարունակում է տարօրինակ մնալ ՍԴ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման հիմքով ԱԺ չներկայանալը ու հարց են բարձրացնում, թե այդ ինչ հիվանդություն էր, որ նա չեկավ ԱԺ։
Ու մինչ իշխանական պատգամավորները չեն կարողանում գտնել հարցի պատասխանը, Դավիթ Խաչատուրյանը, ԱԺ «չներկայանալու» փոխարեն, գնացել Է մայիսի 3-ին կայացած դատավորների ժողովին, ու ինչպես կոլեգաներն են նկատել, նա բավականին առողջ ու թարմ տեսք է ունեցել։ Հաջորդ քառօրյային պարզ կլինի՝ Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, որ նա ՍԴ դատավոր դառնալու իր երազանքին հասներ, թե՞ այլ խորքային պատճառներ կան։
Ինչպես հայտնի է, ապրիլի 30-ին մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր: Այդ պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանին՝ հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը։ ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ հարցը հանվում է օրակարգից.
«Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հարցի քննարկմանը եւ խնդրել է տեղափոխել քննարկման օրը։ Հետեւաբար՝ հերթական նիստի օրակարգից հարցը հանվում է եւ հետագայում կքննարկվի»,- նշել էր Ռուբինյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg