Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող ճանապարհը թեպետ բացվել է, եւ ականազերծողներն աշխատանքներ են երեկվանից սկսել, սակայն բնակիչները չեն հուսահատվել ու զենքերը վայր դրել։
Կիրանցի բնակիչները մեզ պատմել են, որ երեկ ողջ օրն ամբողջ գյուղով հետեւել են՝ արդյոք Կիրանցում է՞լ են կանգնեցնելու Հայաստանի «տապանաքարերը», ինչպես նրանք անվանում են սահմանազատման սպիտակ սյուները: Բնակիչները քննարկել են, որ առաջին սյան հայտնվելուն պես պետք է կազմակերպված գրոհել եւ հեռացնել իրենց դաշտերից այդ սյուները։
Նշենք, որ երեկ Կիրանցում սահմանազատման, ասել է թե՝ հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, ով ողջ օրը հրահանգավորել է իր ենթականերին, թե ինչ անեն, ինչպես անեն, որ հնարավորինս գոհացնեն Նիկոլ Փաշինյանին»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg