Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական եւ համայնքային մարմինները ֆեյսբուքյան էջեր են պահում, որտեղ տեղեկատվություն են տեղադրում, գովազդում իրենց եւ տվյալ կառույցի ղեկավարին: Պարզվում է, այստեղ իսկական քաոս է տիրում։ Երբեմն նույն համայնքի անունով մի քանի էջ կա, եւ պարզ չէ, թե դրանցից որն է գործողը։ Արթիկի համայնքապետարանը, օրինակ, 3 էջ ունի, Արմավիրը՝ 2։ Երբեմն էլ համայնքի էջը փոխում է անունը, օրինակ, «Մեղրիի համայնքապետարանը» մեկ էլ կարող է դառնալ «Մեղրի մոլ», եւ հետեւորդները պաշտոնական լուրերի փոխարեն կարող են տեսնել վարտիքների գովազդ։ Սա նշանակում է, որ էջի ադմինը, տերը փոխվել է, բովանդակությունը` եւս: Երբեմն էլ ֆեյսբուքյան էջը նախկին աշխատողներն իրենց հետ «տանում» են։
«Աշխատակազմերը կայքերը մեկը մյուսին են փոխանցում, բայց ՖԲ էջը ամեն գնացող հետը տանում ա, քանի որ դրա վրա գումար չեն ծախսել, ու բացողն ու աշխատեցնողը համարում են իրենց սեփականը»,- բացատրեցին մեզ։ Նոր ընդունված աշխատողները ստիպված են լինում նոր էջեր բացել` ավելի քիչ հետեւորդներով։ Օրինակ, Ալավերդիում նախկին աշխատակազմն իր հետ «տարել» է 8 հազար հետեւորդով ՖԲ էջը, նոր էջ են բացել, որի հետեւորդները 800 են։ Բայց Ալավերդու դեպքն ուրիշ է` այստեղ ՔՊ-ն զոռբայությամբ խլեց համայնքապետի աթոռն «Ապրելու երկիր» կուսակցությունից, եւ նախկին աշխատակազմը նորի հետ չի համագործակցում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg