Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան
ՀՀ Տավուշի մարզում սահմանազատում իրականացնելու համար անհրաժեշտ էր սկզբունքներ համաձայնեցնել, ինչը չի արել ՀՀ իշխանությունը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որն այս պահին Տավուշի մարզում է։
Նա վստահ է` այսօրվա իշխանությունների կողմից իրականացվող միակողմանի հանձնումն ապօրինի գործողություն է, որը հակասում է միջազգային առաջատար փորձին, սահմանազատման և սահմանագծման ընթացակարգերին։
Օհանյանը շեշտեց, որ ժողովրդի ընդվզումն էլ նրանց սահմանադրական իրավունքն է, և Տավուշում իրականացվող միջոցառումները միայն Կիրանցի, Ոսկեպարի խնդիրը չեն, այլ ամբողջ Հայաստանի։
«Այսօրվա միակողմանի զիջումներն Ադրբեջանի կողմից սահմանագծման գործընթաց է` ՀՀ իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Խախտվում են սահմանագծման և սահմանազատման ընթացակարգերը։
Ստացվում է, որ 2 հարևան կամ թշնամի պետությունները պետք է կամարտահայտությամբ գային այն եզրակացության, որ այսուհետև փորձելու են ապրել խաղաղ համակեցությամբ, ինչպես նաև օրինական սահմանազատում և սահմանագծում իրականացնեն։ Նման համաձայնագիր չկա, ավելին` համաձայնեցված չեն նաև այն սկզբունքները, որոնցով պետք է սահմանազատում անել։ Ապագա սահմանը չի կարող լինել ապագա սադրանքների, ոտնձգությունների հիմք»,– ասաց Օհանյանը։
Ըստ նրա` եթե պետք է սահմաններից հեռանալու քայլեր արվեն, ապա առաջինն Ադրբեջանը պետք է հեռանա, քանի որ վերջին տարիներին ինքն է մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg