Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը.
«Ես շատ երկար ընկերություն եմ արել Ռիտա Սարգսյանի հետ, երկար տարիներ աշխատել եմ նրա «Նվիրիր կյանք» հիմնադրամում, ընթանում էր հետաքրքիր, անհրաժեշտ և արդյունավետ աշխատանք: Ռիտա Սարգսյանի շուրջ միշտ եղել են բարձրաստիճան կանայք: Այդ պալատական կանայք ստվերի նման հետևում էին նրան՝ հաճոյախոսություններ անելով: Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո, որին ես աջակցում էի, այդ կանայք ինձնից երես էին թեքում , խոսում էին իմ մեջքի ետևում, քրտինքով էին պատվում ու դողերոցքի մեջ էին ընկնում իմ ներկայությունից:
Մեկ անգամ ես ցուցադրական վեր կացա սեղանից ընթրիքի ժամանակ, որին ինձ հրավիրել էր Ռիտա Սարգսյանը: Ես այդ կանանց համար դարձա անընդունելի, սակայն չէի մտածում և չէի ընկճվում: Նրանց հետ ինձ ոչինչ չէր կապում, մենք տարբեր բևեռներում ենք միշտ էլ եղել, իսկ Ռիտա Սարգսյանի հետ ես շարունակում էի շփվել մինչ նրա լուսավոր օրերի ավարտը:
Աննա Հակոբյանի ընդունելության ժամանակ պատահմամբ տեսա այդ ստախոս կանանց մեծ մասին, նրանց երեսներին կարելի էր տեսնել միայն բուռն հիացմունք և էյֆորիա, քանի որ հայտնվել է երկրպագման նոր կուռք:
Թագուհին մահացել է, կե՛ցցե Թագուհին:
Հիշատակդ վառ, իմ սիրելի Ռիտա Սարգսյան: Հանգչեք խաղաղությամբ, և փառք Աստծո, որ չեք տեսնի այս անաստվածությունը»,- գրել է Արևշատյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg