Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«18․10․2018թ․, ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. Ես արդեն հայտնել եմ որ Հայաստանում օլիգարխներ չկան: Այնուհետեւ՝ 30․11․2018թ․, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հրազդանում հայտարարեց. «Երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից»:
Սակայն իրականում հենց իր խմբակցության ներսում կան գործարարներ, որոնք ուղիղ զդում են իշխող ուժի որոշումների վրա: Բացի այդ, հենց օրինակ՝ Գուրգեն Արսենյանը բազմիցս հայտարարել է, որ մենք ընդունել ենք այս որոշումը կամ այն որոշումը:
Այսինքն՝ գործարար պատգամավորը խոստովանել է, որ ինքը լինելով գործարար, մասնակից է կառավարական որոշումների կայացմանը: Բացի այդ, Ժողովուրդ օրաթերթը նեկայացնում է, որ այսօր կա օրինակ մեկ այլ գործարար, որի մասին նախկինում ոչինչ հայտնի չէր, մեկ էլ հանկարծ լսում ենք Նարեկ Նալբանդյան անուն ազգանունը, որը պետությունից փակովի տարբերակով գնում է նախկին ՊԵԿ նախագահի պետությանը նվիրաբերած Գոլդեն Փելես հյուրանոցային համալիրը:
Հետո լսեցինք, որ նա գնել է նաեւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ոսկեզօծ տունը՝ դարձյալ ամիս-ամիս փակովի տարբերակով: Նիկոլ Փաշինյանն էլ հաճախ հայտնվում է իր ստեղծած օլիգարխի այս կամ այն օբյեկտի բացման արարողությանը: Բա ասում էիր օլգարխներ չկան այլեւս. այո կան, բայց այլ դեմքերով»:
Մանրամասները՝՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը