Ռուսաստանի առաջնությունն ամենավատն է վերջին տասը տարվա ընթացքում
ԲԿՄԱ ռուսաստանյան ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալան Ձագոեւը հայտարարել է, որ ֆուտբոլի Ռուսաստանի ներկայիս առաջնությունը խաղամակարդակով ամենացածրն է վերջին տասը տարվա ընթացքում:
«Ես արդեն մոտ տասը տարի խաղում եմ, եւ ես չեմ հիշում այսքան ցածր մակարդակի ֆուտբոլ: Ֆուտբոլ հնարավոր է խաղալ բացառապես «Զենիթի», «Կրասնոդարի» եւ «Սպարտակի» հետ: Մյուս թիմերի հետ դու միայն պայքարում ես: Նրանք ֆուտբոլ չեն խաղում եւ քեզ էլ չեն թողնում»,- ասել է Ձագոեւը:
16 տուրից հետո աղյուսակը 33 միավորով գլխավորում է «Լոկոմոտիվը», որի անունը ֆուտբոլ խաղացողների թվում չի նշել Ձագոեւը:
Top-News.am


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից