Հայկական կինոարտադրությունը հեղափոխվում է հայ գործարարների մասնակցությամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով` 2019 թվականին բացված ստրիմինգային օնլայն մեդիապլատֆորմի՝ Armflix-ի համար նկարահանված սուր սյուժետով հեռուստանովելը` «ՏԱՆԴԵՄԸ»-ը, հեռուստադիտողին հասանելի կդառնա ապրիլի 14-ից:
Բացի դրանից, նույն օրը՝ ապրիլի 14-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու «Տանդեմ» սուր սցենարով հեռուստանովելի պրեմիերայի փակ ցուցադրությունը։ Հրավիրված են սիրված ու ճանաչված դերասաններ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից. ներկա են լինելու նաեւ շոու բիզնեսի ձեզ ծանոթ բազմաթիվ դեմքեր։ Հեռուստադիտողի կողմից սիրված դեմքերն այդ օրը քայլելու են կարմիր գորգի վրայով` ազդարարելով հայկական որակյալ կինոարտադրանք ունենալու ցանկալի իրողությունը: www.ARMFLIX.COM-ը հասանելի է Android, IOS, Apple TV, AMAZON TV հարթակներում։
Այստեղ օնլայն տիրույթը նախընտրող ֆիլմասերները կարող են դիտել հսկայական քանակությամբ բացառիկ արտադրության հեռուստանովելներ, գեղարվեստական ֆիլմեր, մարտաֆիլմեր ու ժամանցային հաղորդումներ:
Armflix-ի հաջորդ պրեմիերան՝ «ԴԱՍԱՄԻՋՈՑ» հեռուստասերիալը, օնլայն հարթակում հասանելի կլինի ապրիլի 19-ից։ Այժմ www.armflix.com-ում հասանելի են բազմաթիվ հեռուստանախագծեր եւ սերիալներ` նկարահանված ԱՄՆ-ում եւ Հայաստանում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ընկերության սեփականատերերը նախատեսում են ծախսել են միլիոնավոր դոլարներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում