Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը
«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը թեպետ դեկտեմբերի 3-ին ավարտել է աշխատանքները, սակայն հանձնաժողովի զեկույցը դեռ չի ներկայացվել: Հանձնաժողովականներն ասում են, թե զեկույցը բաղկացած է հատորներից` դեռ մի քանիսն են կազմել, հնարավոր է ամիսներ ձգվեն, եւ ամենաշուտը կներկայացվի սեպտեմբերին, սակայն որոշ հատվածներ արդեն ուղարկվել են դատախազություն: Խոսքը բանակի սպառազինության վերաբերյալ նյութերի մասին է։
Իշխանականները, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի հնարավորություններից, որոշել են հնարավորինս ձգել զեկույցը ներկայացնելը, քանի որ դա, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք է լինելու։ Իսկ «ԱԺ կանոնակարգ»-ի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով ԱԺ նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է տվյալ հարցի վերաբերյալ պարզված փաստերը եւ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ եզրահանգումները: Զեկույցին կցվում են նաեւ հիմնավորող փաստաթղթեր, նյութեր:
Սակայն կոնկրետ ժամկետ չի սահմանվում։ Զեկույցը կարող է ունենալ բաց եւ փակ մասեր: ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում այն բաց քննարկվում է ԱԺ նիստում, հրապարակվում ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով, եւ դրան կարող են ծանոթանալ այն պատգամավորները, ովքեր գաղտնի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg