ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստը երեկ ԱԺ օրակարգի «պատճառով» չեղարկվել է: Այսպիսով, ամեն հինգշաբթի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնող խմբի փակ նիստ է անում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. քննարկում են կուսակցական, ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ ԱԺ նիստից հետո, նախատեսված է եղել հերթական ՔՊ նախաձեռնող նիստ, որը, սակայն, չեղարկվել է ԱԺ-ի «պատճառով»:
Բանն այն է, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, նախարարներն ու պատգամավորներն ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2023թ. կատարողականի մասին զեկույցը եւ օրակարգային այլ նախագծեր են քննարկել մինչեւ երեկո՝ 20։00-ն: Իշխանականները երեկ սպառել են ԱԺ օրակարգը եւ կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը, որպեսզի այսօր Փաշինյանը կրկին ստիպված չլինի գնալ ԱԺ, իսկ ԱԺ երկարատեւ նիստի պատճառով ՔՊ փակ նիստը երեկ չեղարկվել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg