ՀՀ-ում քաղբանտարկյալների թեման միջազգային հարթակների ուշադրության կենտրոնում է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ-ում քաղբանտարկյալների թեման միջազգային հարթակների ուշադրության կենտրոնում է, և այս առումով առաջիկայում զարգացումներ են սպասվում։
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ հայաստանյան քաղբանտարկյալների հետ կապված՝ բավական լուրջ արտաքին ճնշումներ կան ՀՀ իշխանությունների վրա, և ոչ մեկ անգամ այս հարցը «ուղիղ տեքստով» դրվել է նրանց առջև՝ ընդգծելով, որ պետք է շատ արագ լուծումներ տրվեն։ Ավելին, մեր տեղեկություններով, այս օրերին մի քանի լուրջ կառույցներ և Եվրոպայի առանցքային կուսակցություններ թեմային առնչվող նամակներ են հղել և հորդորել «եզրակացություններ անել»։
Նամակներում անընդունելի է համարվում մի կողմից՝ կալանքը որպես պատժամիջոց կիրառելը, մյուս կողմից՝ քաղաքական հայացքների համար մարդկանց նկատմամբ իրավական գործիքակազմ կիրառելը։ Թերթի տեղեկություններով, առանձնահատուկ շեշտադրվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի անունը։ Այնպես որ, չի բացառվում՝ առաջիկայում քաղբանտարկյալների հետ կապված որոշակի փոփոխությունների ականատես լինենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg