ՔՊ-ում որոշել են հրատապ նիստն անցկացնել փակ ռեժիմով
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանը սովորականից թեժ է լինելու։ Օրակարգում ընդգրկված 25 հարցերից մեկը կառավարության հնգամյա ծրագրի անցած տարվա կատարողականի զեկույցն է, իսկ դա նշանակում է, որ այն ներկայացնելու է կառավարությունը՝ ի դեմս ղեկավար Նիկոլ Փաշինյանի։
Ըստ օրակարգի՝ կառավարության զեկույցի քննարկումը կսկսեն չորեքշաբթի օրվանից, երեկ ՔՊ-ում խմբակցության նիստ են արել, պատգամավորներին հրահանգել են՝ Փաշինյանի այցի օրը մեկ մարդու պես ներկա լինել խորհրդարանում` հաշվի առնելով, որ այս նստաշրջանը հաջորդում է բրյուսելյան ձախողված այցին, ուստի ընդդիմությունը կարող է անցանկալի իրավիճակներ ստեղծել՝ ելույթների ու հարցերի տեսքով։
Բացի այդ, այսօր նախատեսված էր ընդդիմության առաջարկած հրատապ նիստն անցկացնել` սահմանազատման եւ սահմանագծման հարցերով․ այդ առաջարկությունը կանեն նիստը սկսվելուց հետո: Նիստին հրավիրել են Մհեր Գրիգորյանին եւ Արարատ Միրզոյանին: ՔՊ-ում որոշել են հրատապ նիստն անցկացնել փակ ռեժիմով։
Նշենք, որ չնայած անցած շաբաթ խորհրդարան են ուղարկվել նաեւ դատախազի, ՄԻՊ, ՀՌՀ, ԿԸՀ զեկույցները, ներկայացվել է նաեւ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության վերաբերյալ նախագիծ, սակայն խորհրդարանում այդ հարցերին կանդրադառնան հաջորդիվ։ Դրանք ընդգրկված չեն այսօր մեկնարկող նիստերի օրակարգում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը