Հայաստանը դրել են աճուրդի
«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելում վաղը նախատեսված Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը լույս կսփռի՝ արդյոք ՀՀ-ն ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի՞, կբռնի՞ Եվրոպայի ճանապարհը, թե՞ կշարունակի պահպանել երերուն ստատուս-քվոն` Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ։ ՔՊ-ում հատկապես անհամբեր սպասում են այդ հանդիպման արդյունքներին, որից հետո կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերջնական «իտոգի» կգան։
Բանն այն է, որ վարչապետի ու իշխանական օրենսդիրների վերջին փակ հանդիպման ժամանակ թիմը հերթական անգամ դիրքորոշում է հայտնել, որ չարժե գնալ արկածախնդրության եւ ԵՄ անդամության հայտ ներկայացնել` մեր տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, եւ Ռուսաստանում ծանր են տանում այս «դավաճանությունը», անգամ կարծիքներ են հնչել, որ չհաշվարկված հայտը մեզ վրա կարող է ոչ միայն Զանգեզուրի միջանցք արժենալ, այլեւ ամբողջ Սյունիք: Բայց ի վերջո եկել են եզրահանգման, որ պետք է Արեւմուտքից կոնկրետ երաշխիքներ պահանջել՝ ֆինանսական լուրջ աջակցության տեսքով:
Անգամ հաշվարկ են արել, որ Արեւմուտքն առնվազն 7-8 տարի` տարեկան 2-3 մլրդ դոլար պետք է Հայաստանին հատկացնի, որ հնարավոր լինի դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը` տարանջատվել Ռուսաստանից, Ռուսաստանին էլ դուրս մղել տարածաշրջանից։ Այսինքն, այս «դավաճանությունը» գին ունի, եւ դա տարեկան 3 միլիարդ դոլար է:
Մեզ պատմեցին, որ Փաշինյանը թիմակիցների մտահոգություններին ի պատասխան ասել է, թե նման հավաստիացումներ իրեն չեն տվել, սակայն ՔՊ-ի նեղ կազմին փոխանցել է, որ կարծես համաձայն են ֆինանսական աջակցություն տրամադրելուն։ Գոնե մոտ մեկ միլիարդ դոլարի չափով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը