Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները
«Հետք»-ը գրում է. Բարձրաստիճան պաշտոնյաները իրենց անշարժ և շարժական գույքից, դրամական միջոցներից և եկամուտներից բացի պարտավոր են հայտարարագրել նաև այն թանկարժեք գույքը, որի արժեքը գերազանցում է 4 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։ Թանկարժեք գույքը կարող է տարբեր լինել՝ ոսկյա զարդերից մինչև ժամացույցներ, արվեստի գործերից՝ մինչև խոհանոցային կահույք։ «Հետքն» ուսումնասիրել է այն բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ համատեղ բնակվող անձնանց հայտարարգրերը, որոնք թանկարժեք գույք են հայտարարագրել։ Այս հրապարակմամբ կանդրադառնանք այն պաշտոնյաներին, որոնք 4 միլիոն դրամը գերազանցող ժամացույցներ են հայտարարագրել։ Հոդվածում ժամացույցների արժեքները նշված են՝ ըստ պաշտոնյաների հայտարարագրերում լրացված արժույթի։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրը ուսումնասիրելու արդյունքում գտել ենք 22 հայտարարագիր, որոնցում 25 ժամացույցներ են նշված։ Նշված 22 հայտարարագրերից 17-ը բարձրաստիճան պաշտոնյաներինն է, 5-ը՝ համատեղ բնակվող անձանցը։ Հայտարարագրված թանկարժեք ժամացույցներից 14-ը նվեր է, 9-ը՝ գնում, իսկ 2-ը՝ ժառանգություն։
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը