Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան
Պարզ տրամաբնությունը հուշում էր, որ 4 գյուղի հանձնման, իսկ դե ֆակտո անհամեմատ շատ բնակավայրերի ամայացման առնչությամբ մասնագետների և պարզապես մարդկանց աննադեպ խիստ մտահոգություններին կլիներ համարժեք արձագանք, բայց պատասխանը մեկն է՝ կլինի պատերազմ, որի արդյունքները իբր հայտնի են։Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը:
Նա նաեւ նշել է. «Նախ, ճիշտ հակառակը՝ ներկա փուլում ընդհանրապես պատերազմի իրական վտանգ գրեթե գոյություն չունի, քանզի բոլոր շահառուներն ստացել են ավելին (ոսկու հանքերը, գազի և նավթի անվտանգ ու ապահով մատակարարումը և այլն), քան ակնկալում էին, և հիմա որևէ մեկի համար ռազմական գործողությունները, մեղմ ասած, անպատեհ են.
- Պայմանականորեն ընդունենք պատերազմի հավանականությունը, ըստ այդմ էլ հարց՝ երբ է այն առավել վտանգավոր, երբ շնորհիվ հենց այդ 4 գուղի, ունենք անհամեմատ հուսալի դիրքեր, թե երբ հյուսիս֊արևելյան հիմնական բնակավայրերը հայտնվում են ուղիղ թիրախի տակ և այլն։
Առանց սահմազատման և սահմանագծման աշխատանքներն ավարտելու, տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում, ինչը վերապահված է բացառապես հանրաքվեին (Սահմանադրության 205֊րդ հոդված)։
Ինչպես ազգային օրենսդրությունը, այնպես էլ միջազգային իրավանորմերը միանշանակ ամրագրում են՝ պետական սահմանը ձևավորվում է ոչ թե տարածքներ հանձնելուց հետո, այլ պետական սահմանը հստակեցնելուց հետո են որոշվում տարածքային խնդիրները, այնպես որ «հանձնելուց հետո կունանանք պետական սահման» արտահայտությունը, մեղմ ասած, կենցաղային դատողություն է»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը