2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ո՞ւր է կորել «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Իսկ ինչի՞ համար է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Այսպիսով, ՀՀ կառավարության՝ 6 օգոստոսի 2021թ. թիվ 1298-Ա որոշմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը վերակազմավորման ձեւով վերակազմակերպվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի։
Հիմնադրամի գործունեության հիմնական առարկան եւ նպատակը, ըստ իրենց կայքի, Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Եթե այդպես է, ապա ո՞ւր են կորել հիմնադրամի պատասխանատուները, երբ Հայաստանի գլխավոր մայրուղիները մարտ ամսի ձնաբքի պատճառով անանցանելի են։
Ինչեւէ, անցնենք այս հիմնադրամի փառահեղ գնումներին։ 2023 թվականի հունիսի 23-ին «Ճանապարհային դեպարտամենտ»-ը վերանորոգման աշխատանքներ կատարելու համար 55 մլն 507 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «ԱՋԱՓՆՅԱԿ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում է վերանորոգել Կառավարության 3-րդ տան առաջին եւ երկրորդ հարկերում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հատկացված տարածքները։ Վերանորոգման մեջ մտնում են նաեւ քանդման աշխատանքները, որի համար ծախսվել է 784 հազար դրամ։ Վերանորոգման մեջ մտնում են նաեւ հարդարման աշխատանքները, հատակների վերանորոգումը, արտաքին եւ ներքին վիտրաժներ, բեմահարթակի կառուցման աշխատանքները, ներքին սառը ջրի մատակարարման համակարգի եւ ներքին կոյուղու համակարգի վերանորոգումը, էլեկտրատեխնիկական մասի եւ օդափոխության համակարգի վերանորոգումը։
Վերանորոգման ընդհանուր ծախսերը կազմել են 54 մլն 541 հազար դրամ, սակայն առաջացած չնախատեսվող ծախսերը կազմել է 965 հազար դրամ, ինչի արդյունքում վերջնարդյունքը կազմել է 55 մլն 507 հազար դրամ։ Շենքի 2 հարկի համար ծախսվեց 55 մլն, սակայն միջքաղաքային եւ միջմարզային ճանապարհները վերանորոգելու եւ փոսալցնելու համար՝ 0 դրամ, եւ, սրան գումարած, անորակ ասֆալտ, որը մի կաթիլ ջրից քանդվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը