Արծվաշենցիներից ստորագրություններ և փաստաթղթեր են հավաքում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին թերթը տեղեկություններ է ստանում, որ Արծվաշեն համայնքի ղեկավարը արծվաշենցիներից ստորագրություններ և ինչ-որ փաստաթղթեր է հավաքում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը փոխհատուցումների մասին է, որի դիմաց իբր համաձայնություն պետք է տրվի՝ հրաժարվել Արծվաշենից, որը 1992 թվականին օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Մենք տեղեկություններ ունեինք, որ արծվաշենցիների անունից նաև նամակ է ուղարկվել Նիկոլ Փաշինյանին:
Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը հաստատեց նամակի մասին մեր տեղեկությունը, որ դիմել են կառավարություն: Նա նշեց, որ «փոխհատուցման հարցի և նաև Արծվաշենի շուրջ պտտվող խոսակցությունների, կնճռոտ հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու համար խնդրել ենք մի հինգ բնակչի ընդունել»: Երեկվա դրությամբ կառավարությունից պատասխան դեռ չէր ստացվել:
Ինչ վերաբերում է Արծվաշենից հրաժարվելու խոսակցություններին, ապա Խեչոյանը կտրականապես հերքեց նման հնարավորությունը. «Արծվաշենի ժողովուրդը, տեսնելով, որ խոսվում է Արցախից բռնի տեղահանվածներին փոխհատուցման հնարավորության մասին, ստորագրություններ է հավաքում այն մասին, որ մենք էլ, որպես բռնի տեղահանվածներ, մեր գյուղի համար ենք փոխհատուցում ուզում: Բայց Արծվաշենից հրաժարվելու մասին խոսք չկա ու չի կարող լինել»,-ասած Մամիկոն Խեչոյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը