Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի ռեպորտաժը՝ Երեւանի եւ Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին
Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան Երեւանում ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի մասին:
22 ֆուտբոլիստներով Երեւան ժամանած Բելառուսի հավաքականը նախօրեին մարզում է անցկացրել Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Ռեպորտաժի հեղինակը զրուցել է նաեւ բելառուսական «Տորպեդո ԲելԱԶ»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բելառուսի հավաքականների միջեւ խաղը կկայանա նոյեմբերի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 18:00-ին: Նոյեմբերի 13-ին Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը նույն վայրում կմրցի նաեւ Կիպրոսի հավաքականի հետ:
Բելառուսի հավաքականի կազմը.
Դարպասապահներ. Ալեքսանդր Կուտոր («Չեռնոմորեց», Ուկրաինա), Սերգեյ Իգնատովիչ («Դինամո-Մինսկ»), Պավել Պավլյուչենկո («Դինամո-Բրեստ»):
Պաշտպաններ. Սերգեյ Պոլիտեւիչ («Գենչլերբիրլիգի», Թուրքիա), Մաքսիմ Վոլոդկո, Ալեքսեյ Ռիոս (երկուսն էլ՝ ԲԱՏԷ), Սերգեյ Մատվեյչիկ, Իգոր Բուտկո (երկուսն էլ՝ «Շախտյորի», Սոլիգորսկ), Ալեքսանդր Պավլովեց («Տորպեդո ԲելԱԶ»), Ալեքսեյ Գավրիլովիչ («Դինամո-Բրեստ»), Նիկիտա Նաումով («Վիտեբսկ»):
Կիսապաշտպաններ. Իգոր Ստասեւիչ (ԲԱՏԷ), Պավել Նեխայչիկ, Պավել Սեդկո (երկուսն էլ՝ «Դինամո-Բրեստ»), Օլեգ Եվդոկիմով («Մինսկ»), Նիկիտա Կորզուն («Դինամո Կիեւ», Ուկրաինա), Արտյոմ Բիբկով («Դինամո-Մինսկ»), Ալեքսանդր Կարնիցկի («Տոսնո», Ռուսաստան), Յուրի Կովալեւ («Շախտյորի», Սոլիգորսկ), Վլադիսլավ Կլիմովիչ («Նեման»):


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից