Հաջորդ կանգառը՝ Շիրակ. մարզպետը կհեռանա՞ պաշտոնից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ մարտի 23-ին, այցելելու է Շիրակի մարզ, որը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ մարզպետ Մուշեղ Մուրադյանի համար։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանի այցից հետո մարզպետը կհեռանա պաշտոնից, եւ Շիրակի ղեկավարումը կհանձնվի վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի 28-ամյա ազգական Վահագն Մկրտչյանին։
Գործող մարզպետի հեռացման մասին դեռ ամիսներ առաջ էր խոսվում, սակայն ներկայում, ըստ ամենայնի, պարարտ հող է ստեղծվել` այն առումով, որ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, թե Շիրակի մարզպետի աշխատակազմում սկսվել են ձերբակալություններ, կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է մարզպետարանի 2 պաշտոնյա, մեկը՝ քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, որոշ տեղեկություններով՝ Վեդիի համայնքապետի խնամին՝ քրոջ սկեսրայրը։ Նիկոլ Փաշինյանն այցի ընթացքում մասնակցելու է նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում հիմնանորոգված լսարանների բացման արարողությանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը