Ալիևը երես առած երեխայի պես է պահում իրեն. ԱԺ պատգամավոր
«Խորհրդային սահմանը որպես պետական սահման վերարտադրելու դեպքում լուրջ խնդիրներ են ունենալու և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Ինչո՞ւ է Ադրբեջանը ձգտում մի քայլի, որը վնաս է բերելու նաև իրեն, իսկ գուցե Ադրբեջանը մտածում է, որ լինելու է միայն միակողմանի զիջում»: REGIONSTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նրա խոսքով՝ եթե պատերազմի վտանգ կա, միջազգային բոլոր հարթակներում պետք է թմբկահարել, որ Բաքուն փորձում է հարց լուծել ուժի սպառնալիքով:
«Խիստ անընդունելի է այն հիմնավորումը, որ եկեք մենք հետ քաշվենք, իրենք տեսնեն, որ մենք հետքաշվող ենք, հետո իրենք կվերադարձնեն մեր տարածքը: Եթե Ադրբեջանի ցանկությունն իրոք սահմանի վերականգնումն է, և հայկական կողմն էլ ասում է, որ իրենք հետ են քաշվում, կարող են շատ հանգիստ նստել բանակցային սեղանի շուրջ, որոշել, թե որ օրն են երկուստեք հետ քաշվում դիտորդների ներկայությամբ»,-նշեց Նազարյանը:
Հակառակ դեպքում, պատգամավորի խոսքով, ամեն զիջումից հետո Ադրբեջանը գալու է նոր պահանջներով. «Արդեն անկլավներ են ուզելու, հետո հիշելու են մի ուրիշ պատմություն, այսպես պետություն չեն ղեկավարում, սա այն թեման չէ, որ Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունի. ուղղակի Ալիևը երես առած երեխայի կերպարով է հանդես գալիս, եթե մենք բավարարում ենք Ալիևի քմահաճույքները, էլ միջազգային դիվանագիտական հարաբերություններն ինչի՞ համար են»:
«Ես ուղղակի համոզված եմ, որ Ալիևի համար սա հերթական առիթն է՝ ճնշում գործադրելու և հայ ժողովրդին բարոյապես ընկճելու համար: Եթե Ադրբեջանը սպառնում է կամ պատերազմի ակնարկ է անում, դա պետք է դառնա միջազգային սկանդալ»,-հայտարարեց Նազարյանը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել