Եթե Հայաստանում բանակցողը փոխվի, հնարավոր կլինի բանակցությունների ընթացքը փոխել. ԱԺ պատգամավոր
Եթե Հայաստանում բանակցողը փոխվի, ես չեմ կարծում, որ Ադրբեջանն իր պահանջներից կհրաժարվի, նրա պահանջները կարող են մնալ նույնը, բայց Հայաստանի դիրքորոշումը կփոխվի, եւ այդ դեպքում հնարավոր կլինի բանակցությունների ընթացքը փոխել: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Կապ չունի բանակցությունների սեղանը որտեղ է դրված՝ Բրյուսելում, Վաշինգտոնում, Մոսկվայում, թե լուսնի վրա: Կարեւոր է, թե ով է նստած բանակցությունների սեղանի շուրջ եւ ինչ օրակարգ է առաջ մղում: Այս իշխանությունների օրակարգը կործանարար է»,-ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախում էթնիկ զտում տեղի ունեցավ որոշակի արտաքին ուժերի աջակցությամբ, որոնք ուզում էին արցախցիներին հապճեպ բերել Հայաստան եւ իշխանափոխություն անել, քանի որ այստեղի ռեսուրսը չէր բավարարում, ընդդիմադիր գործիչն ասաց. «Ադրբեջանը քաջալերված Նիկոլ Փաշինյանի 2022-ի հոկտեմբերին արած հայտարարությունից, սկզբից շրջափակեց Արցախը, հետո շրջափակումը դարձրեց պաշարում, ամեն ինչ փակեց: Արցախի այդ պահին գործող իշխանություններն այլեւս գործունյա չէին, արցախցիներն ընտրեցին նոր իշխանություն եւ այդ ժամանակ տեղի ունեցավ հարձակում, որը թե Ադրբեջանի, թե Հայաստանի իշխանությունների շահերից էր բխում: Ադրբեջանը հայաթափեց Արցախը, իսկ ՀՀ իշխանությունները կարող են ասել՝ տեսա՞ք, Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն, Արցախը կորցրեցինք, այ եթե Հայաստանում էլ տեղի ունենա իշխանափոխություն, Հայաստանն էլ կկորցնենք: Այստեղ Փաշինյանի եւ ԱԼիեւի շահերի բացահայտ համընկնում է տեղի ունեցել:
Որեւէ երրորդ կողմի ակնարկելով, թե հապճեպ էթնիկ զտում արեցին, որ ղարաբաղցիները գան, էստեղ իշխանափոխություն լինի, դա պարզ շանտաժ է ղարաբաղցիների դեմ, որ եթե դուք այստեղ հանկարծ Արցախի հետ կապված որեւէ քաղաքական հարց բարձրանցեք, կարող է զրկվեք ամեն ինչից: Դա պարզ մանիպուլյացիոն, պարզ դեմագոգիա է, պարզ սպառնլիքներ են, պարզ շանտաժ է սեփական ժողովրդին»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել