Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ) Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

«Սև փողեր» ՔՊ-ում

Վերջին երկու տարվա ընթացքում արդեն երրորդ կոռուպցիոն սկանդալն է բացահայտվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։ Մեկը մյուսից հնչեղ։ Նախ հայտնի դարձավ կուսակցության ներսում ձայնագողության մասին․ համագումար էր եղել, ղեկավար մարմնի ընտրությունները տեղի էին ունեցել կեղծիքներով։ Ընդամենը 1500 հոգի մասնակցել էր քվեարկության․ այ մարդ, էնպես էին կեղծել, որ վարչությունից մարդիկ էին դուրս թռել։ Այդ ժամանակ իսկ արդեն շատերն էին կասկած հայտնում, որ դուք եթե ձեր մեջի քվեարկությունն եք կեղծում, բա համապետակա՞նը ոնց եք արել։

Մյուս կեղծիքի մասին հայտնի դարձավ հունվարի վերջին։ Հրապարակվեցին սկանդալային փաստեր, որ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կազմակերպված դրամահավաքին 510 մլն դրամի կամ 1 մլն 265 հազար դոլարի հանգանակությունների աղբյուրը կոռուպցիոն կասկածի տակ է։ Գումարի մոտ 90 տոկոսը 1 մլն դրամ և ավելի նվիրաբերողներն էին․ հետաքննող լրագրողները զանգել էին 1 մլնից մինչև 2,5 մլն դրամ իբր հանգանակողներին ու պարզել, որ կա՛մ խաբար չեն, կա՛մ նրանց անունից գումար են փոխանցել՝ օգտագործելով նրանց անձնական տվյալները, առանց իրենց իմացության և համաձայնության։ Բայց դա էլ հեչ․ որտեղի՞ց այդ փողերը։ Այդ ի՞նչ փողեր է, որ կեղծիքով բերում մտցնում եք ձեր բյուջեն։ Շուրջ 1000 հոգի իբր նվիրատվություն է արել ու անգամ դրանց ցանկն էին թաքցնում հասարակությունից։ Եթե դատական քաշքշուկը չլիներ ու ստիպված չլինեին ցանկը հրապարակել, ոչ էլ կիմանայինք։ Եղել է գումար՝ մեզ համար անհայտ աղբյուրից, մարդիկ, իսկ իրականում ընդամենը անուն ազգանուն են գտել ու նրանց անունից փոխանցել։ Դուրս է գալիս՝ ՔՊ-ն սև փողերով ճոխ քարոզարշավ է արել, բայց անգամ դա չի օգնել, որ հաղթի ընտրություններում, մի հատ էլ են կասկածելի մեթոդների են դիմել ու 9 տոկոս ձայն քերած Ավինյանին դարձրել քաղաքապետ։

Բայց սա դեռ ամենը չէ․ մի քանի օր առաջ պարզվեց մեկ այլ նույնատիպ սկանդալի մասին։ Դարձյալ մեր գործընկերները պազել են, որ 2022 թվականին ՔՊ-ի ստացած նվիրատվությունների մեծ մասը էլի կասկածելի աղբյուրից է։ Ժողովուրդ, որ ասում են կասկածելի, նշանակում ա՝ ինչոր սև փող, ամենայն հավանականությամբ՝ ոչ օրինական ճանապարհով ստացված, այլապես դա կլիներ օֆիցիալ, փոխանցումով։ Այս դեպքերում, դրանք կանխիկ են․ ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար տվել է, սրանք էլ մի մասը վերցրել՝ ինչ-որ այլ մարդկանց անուններից մուտք են արել, իբր օրինական տեսք տան ու հենց դա է բացահայտվել։ Իհարկե, էստեղ բարոյական կողմն էլ կա, մարդիկ են նվիրատվություն կատարել, որոնք իրենք տեղյակ չեն իրենց նվիրատվությունից, ավելին, որ իմանային՝ դեմ էին լինելու։ Լրագրողը զանգում է քաղաքացուն, որը 1 մլն դրամ է փոխանցել ու ասում է՝ ես առաջին անգամ եմ այդ մասին լսում։ Պատահական ընտրում են 31 հոգու, զանգում են, 15-ը ասում է՝ չեմ փոխանցել գումար, մյուս կեսն էլ ասում են՝ չենք հիշում, զբաղված ենք և այլն։ Ու պարզվում է, որ էդ փոխանցած գումարը որոշ դեպքերում ավելի շատ է, քան էդ իբր փոխանցողի տարեկան եկամուտը։ Այսինքն, եթե դու տարվա ընթացքում մեկ միլիոն դրամ ես աշխատել, խնայողություն էլ չունես ըստ հայտարարագրի, 2,5 միլիոն ո՞նց ես տվել ՔՊ-ին ու հիմա էլ չես հիշում։ Էն էլ ՔՊ-ին ու չես հիշում։ Հետո պարզվում է, որ նվիրատուների մի մասն էլ ՏԻՄ ընտրական ՔՊ ցուցակների առաջին տասը թեկնածուներն են․ ու պատկերացնու՞մ եք, բոլորը նույն օրն են նվիրատվություն արել։ Հիմա, սրանց կա՛մ ինչոր այլ մեկը փող է տվել, ասել՝ կտանեք ձեր անունից մուտք կանեք կամ էլ, ասել են՝ մուտք արեք, որ մտնեք ցուցակ․ ամեն դեպքում, դա կոռուպցիա է։ Լրագրողները զանգում են մարդկանց, նրանք զարմանում են՝ ի՞նչ նվիրատվություն, ո՞վ է ասում։ Արենի համայնքի ավագանու անդամն ասում է՝ ո՞նց կարող էի 1 մլն փոխանցել, եթե ես ուսուցչուհի եմ, էդքան գումար սկի չեմ էլ աշխատում։ Նիկոլ Փաշինյան, կարողա՞ բացահայտեք, այդ ուսոցչուհուն ո՞վ էր փող տվել ու ամենակարևորը՝ որտեղի՞ց, որ սա իր անունով մուտք է արվել։ Չէ, ծպտուն չկա, սրանք միայն իրենց ժողովների ժամանակ են կոռուպցիայի հետ պայքար տանում, հետո մտնում են իրենց կաբինետները ու սկսում արիշ-վերիշները, ու՛մը, ո՛նց, ինչքա՛ն։

Երբ ասում ենք կոռուպցիա, ՔՊ-ականներն արձագանքում են՝ ի՞նչ եք ասում, մենք աշխատավարձի հույսին ենք։ Բա որ դուք աշխատավարձով ապրող եք, էդ միլիոնավոր դոլարները ո՞րտեղից, որ խալխի անունով փոխանցում եք ձեզ։ Դա ո՞ւմ փողերն են, դա ի՞նչ փող է, արդյո՞ք մաքուր, հարկեր մուծած փող է, թե՞ ինչ-որ հանցավոր ճանապահով ձեռքբերած կամ կաշառք է, ես ի՞նչ իմանամ։

Լավ, եթե դուք էդքան փող ձեր քարոզարշավի համար եք հանգանակում, ուրիշների անունից, որ մարդ չջոկի, իսկ ինչքա՞ն փող ունեք դուք անձամբ, որը էլի ուրիշների անունով է։ Եթե դուք ունեք մի փոքր Երևանում քարոզարշավի համար 1 մլն 260 հազար դոլար փող, բա ո՞րտեղից էն գումարները, որով տներ եք առնում, ավտոներ եք առնում, ճամփորդությունների եք մեկնում Միկոնոսներ։ Կարո՞ղ ենք մտածել, որ ում որ գտնում եք ու նրանց անունից ձեզ փոխանցում եք գումարներ, նույնկերպ էլ գտնում եք մարդիկ, ում անունով տուն եք առնում դուք ձեզ, օրինակ արտերկրում։ Հայաստանում ու արտասահմանում։ Կարդում ենք՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում էսինչ էնինչյանը ունի շքեղ առանձնատուն․ էդ անուն ազգանունը մեզ բան չի ասում, բայց կարո՞ղ է, չէ՞, ժամանակի հետ գտնել շատ հայտնի ՔՊ-ական պաշտոնյայի, դեպուտատի անուն։ Որովհետև, այդ տունը առել են հենց նույն կերպ, ինչ կերպ որ գումար են փոխանցել իրենք իրենց դրամահավաքին։

Էս տղերքը, այսինքն՝ ՔՊ-ն, անգամ ալարել է ուսումնասիրել մարդկանց եկամուտները, որ տեսնի՝ ով ինչ գումար ունի, որ գոնե էն մարդկանց անունով անեն նվիրատվությունները, որոնք փող ունեն, կասկածի տեղ չթողնի․ չէ հա, իրենց բա պե՞տք է ո՞վ ա պրոբլեմ ստեղծելու, եթե անգամ բացահայտվի։ Մամուլը գրեց, բացահայտեց, հետո՞, ո՞վ ա շանտեղ դնելու, Նիկոլի նախկին օգնական Աննա Վարդապետյա՞նը, թե՞ Սասուն Խաչատրյանը։

Ինքներդ դատեք․ «Քաղաքացիական պայմանագիրը» 1 մլն 260 հազար դոլարից ավելի գումար է հավաքել կասկածելի փողերով, դատախազությունը քրեական գործ անգամ չի հարուցել․ ասել են՝ զանցանքի հատկանիշ չկա։ Գոնե ձևական հարուցեին, մի քանի տարի իր համար լռվեր մի դարակում, մինչև մոռանայինք․ դա էլ չեն արել, ի՞նչ մի ձևականություն, սաղ տոչնի ա։ Դատախազությունը ուղղակի կույր է այս իշխանության բոլոր ապօրինությունների վերաբերյալ։ Պարզապես, իդեալական է սեփական դատախազ ունենալը, այս իշխանության համար, որովհետև, եթե այդպես չլիներ, անգամ այս դրամահավաքներին հասած չէին լինի։ Մի քանիսի հետ վարչապետի ընտանիքն է մոտիկ, մի երկուսի հետ էս մյուս պաշտոնյան, էն մեկը նախկին աշխատողդ ա, էն մյուսը կուսակցականդ ա, է դե պարզ ա՝ ինչ ուզում ես՝ արա։

Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ իշխանափոխությունից հետո մեր երկրում ստեղծվելու է հակաոռուպցիոն մարմին, որը պետք է ղեկավարի ընդդիմությունը։ Ստեղծեց ու ի՞նչ ընդդիմադիր թեկնածու․ ամենահեղինակազրկված, ամենանիկոլական, սուտ ասելով հայտնի կադրերից մեկին՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին նշանակեց պետ։ Բնականաբար՝ էս օրին կլինեինք։

Բայց ՔՊ-ն, իրավապահները, միջազգային կառույցներն աշխատում են սինքրոնացված․ այլապես խիստ զարմանալի է, որ դեռևս ԱՄՆ-ն, ԵՄ-ն «ժողովրդավարության բասիտոնի» խայտառակությանը չեն արձագանքում․ ավելին, կոռուպխցիոն կասկածով դրամահավաք անող կուսակցությունն էլ բացում է ժողովրդավարության դպրոց։

Իսկ կոռուպցիան ամենուր է․ ամեն անկյունում է։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հրապարակել է թվեր, ուղղակի սարսափելի է՝ Նիկոլ Փաշինյանի օրոք 8 մլրդ դոլարի պետական գնումներ են եղել, որից 7 միլիարդը՝ առանց մրցույթի։ Դա նշանակում է՝ 7 մլրդ դոլարի առել են՝ ինչ ուզել են, ինչ գնով ուզել են, ումից ուզել են, ինչքան ուզել են։ Ժողովուրդ, ամենից մեծ կոռուպցիան զաթո ստեղ է։ Այս մասին առաջիկայում մանրամասն կանդրադառնամ։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե քաղաքականությունը փող աշխատելու միջոց չէ, կուսակցությունն էլ պետք է լինի հաշվետու։ Իր օրինակով կարող ենք ասել, որ քաղաքականությունը, իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունը ամենաարագ հարստանալու միջոցն է։ Կոռուպցիան արմատախիլ անելու խոստմամբ իշխանության եկածները կոռուպցիայի մեջ արդեն խեղդվում են։ Երբ 9 տարի ընդամենը գոյություն ունեցող կուսակցությունը 3 կոռուպցիոն սկանդալի մեջ է մտնում, նշնակում է՝ ամենաաղավաղված, ամենակոռուպցիոն, բարոյական նորմերը խախտած կուսակցությունն է մեր երկիրը ղեկավարում։

 yerevan.today