Իրանը պատրաստ է հակաքայլերի, եթե փոխվի Հայաստանի ողջ սահմանը, այլ ոչ միայն Սյունիքը. փորձագետ
Նրանք փորձում են Իրանին ներքաշել պատերազմի մեջ, իսկ Թեհրանը դա դիտարկում է որպես դավադրություն և փորձում է հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց պատրաստ է հակաքայլերի՝ Հայաստանի ողջ սահմանի հնարավոր փոփոխությունների, այլ ոչ թե միայն Սյունիքի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնին։
Նրա խոսքով՝ Իրանը մտահոգված է, որ Հարավային Կովկասը կարող է հակաիրանական գործողությունների ցատկահարթակ դառնալ։
Նա պարզաբանեց, որ Իրանն առաջին հերթին անհանգստացած է Ադրբեջանում Իսրայելի ներկայությամբ։
«Իրանը մերժում է Ադրբեջանի կողմից ցանկացած հնարավոր ագրեսիա և հայտարարում է, որ կողմերը (Երևանն ու Բաքուն) պետք է իրենց հարցերը լուծեն բանակցությունների միջոցով։ Տարածաշրջանում լարվածությունն ուղղված է ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլ նաև Իրանի դեմ։ Տարածաշրջանում երրորդ ուժերի, այդ թվում՝ ԵՄ դիտորդների առկայությունը Հայաստանում, խորացնում է հակասությունները և առաջացնում տարածաշրջանի երկրների շահերի բախում։ Թեհրանը մտահոգված է, որ այդ դիտորդները կարող են տվյալներ հավաքել Իրանի վերաբերյալ, ինչի մասին զեկուցվել է հայկական կողմին։ Հայաստանն իր հերթին վստահեցրել է, որ հակաիրանական գործողություններ չի ձեռնարկում։ Բայց Իրանը չի վստահում Արևմուտքին»,- նշել է փորձագետը։
Նա ընդգծեց, որ գոյություն ունեցող ձևաչափերից միայն «3+3» ձևաչափով Իրանը կարող է աջակցել Հայաստանի դիրքորոշմանը, ինչի մասին են վկայում վերջին հանդիպմանը հաջորդած հայտարարության հայանպաստ կետերը, որտեղ խոսվում է ագրեսիայից զերծ մնալու անհրաժեշտության մասին։
«Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական բանակցություններում»,- եզրափակել է Հոսեյնին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել