Հրթիռային հարված է հասցվել Զելենսկու ավտոշարասյանը. Լրատվամիջոց
Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Օդեսայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյանը։ Այս մասին հայտնում է հունական Proto Thema թերթը՝ հղում անելով Հունաստանի կառավարության անանուն աղբյուրներին։ Դա տեղի է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ քաղաք կատարած այցի ժամանակ։
Թերթը գրում է, որ հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ Զելենսկու ավտոշարասյունը հունական պատվիրակության կողքին է եղել։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ հունական պատվիրակությունից ոչ ոք չի տուժել։
«Վարչապետի և Հունաստանի պատվիրակության անվտանգության հետ կապված որևէ մտահոգություն չկա», - ասել են կառավարության պաշտոնական աղբյուրները:
«Մենք բոլորս լավ ենք», - ավելի վաղ թերթին տրված մեկնաբանությունում ասել է Հունաստանի պետնախարար Ստավրոս Պապաստավրուն:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը